Վայոց ձորի Շատին համայնքում հուլիսի 13-ին մեկնարկել են նոր ամբուլատորիայի կառուցման աշխատանքները: Բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, համաձայն կնքված պայմանագրի, նախատեսված է ավարտին հասցնել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին:
Սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում:
Այսօր տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի հանգստյան տներից մեկում ձևավորված մանկական ճամբարից 16 երեխա աղեստամոքսային գանգատներով հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:
Հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:
78-ամյա կնոջ` Է. Ա.-ի մոտ կատարվել է ուսահոդի միաբևեռ էնդոպրոթեզավորում` բազուկոսկրի բազմաբեկոր, փակ կոտրվածքից հետո: Նա կլինիկա էր դիմել՝ գանգատվելով ձախ ուսահոդի սաստիկ ցավերից և շարժումների խիստ սահմանափակումից: Վնասվածքը ստացել էր վայր ընկնելու հետևանքով: Գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի պրոքսիմալ (վերին/3-ականի) բազմաբեկոր, ներհոդային, ներհրված, փակ կոտրվածք՝ տեղաշարժով:
Հուլիսի 29-ին, ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզից 23-ամյա Ջուլիետա Գասպարյանն ընդունվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ` թոքային հիպերտենիզա ախտորոշմամբ:
Օգոստոսի 4-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 2 հիվանդի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:
ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամեդ համայնքի 2 բնակիչ սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ դիմել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
Ավտովթարը Գեղարքունիքի մարզից 24-ամյա Ազնիվ Ղարիբյանի և նրա դեռ չծնված մանկիկի համար կարող էր խիստ ծանր հետևանքներ ունենալ, եթե ամեն ինչ ժամանակին չկազմակերպվեր և մասնագիտական բարձր ունակություններ չդրսևորվեին։
Օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Հուլիսի 29-ին երեկոյան Մարտունու բժշկական կենտրոն են դիմել ամառային հանգստի ճամբարներից մեկի 4 սան աղիքային վարակին բնորոշ գանգատներով` ջերմություն, փսխում, փորլուծություն:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարած աշխատանքային այցը եզրափակվել է Ջավախքում: Պատվիրակության անդամներն այցելել են Ախալքալաքի «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոն:
Ես չգիտեմ ինչն է խնդիրը, հավանաբար, ոմանք որևէ շահ ունեն դրան ընդդիմանալու, չգիտեմ, թե ինչպիսի…
Տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շուրջ 240 մլն մարդ քրոնիկ վարակված է հեպատիտ Բ վիրուսով, 130-150 մլն՝ հեպատիտ Ց, տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք:
«Անկախության տարիներից ի վեր ենթակառուցվածների մեջ այս ամբուլատորիան առաջին կառույցն է համայնքում, որը շատ դրական ազդեցություն կունենա առողջապահության զարգացման վրա: Շնորհակալ ենք ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասեյակին և Համաշխարհային բանկին այս ծրագիրը կյանքի կոչելու համար»:
Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ երեկ հայտնաբերված 50 հիվանդից 22-ն այսօր որևէ գանգատ չունի։
Հուլիսի 24-ին, ժամը 11:30-ին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Նորագավիթ 10-րդ փողոցի տներից մեկում արձանագրվել է աղիքային վարակին բնորոշ գանգատներով հիվանդության դեպք:
Չիլիում քաղցկեղի աճի պատճառը ֆոլաթթվի բարձր դոզան է եղել: Մեզ նախատեսում են մեկ մարդու հաշվով հենց նույն դոզայով ֆոլաթթու տալ:
Հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կրկին արձանագրվել է սնկից թունավորման դեպք` 1 տուժածով: Թունավորման պատճառը հիվանդի կողմից հավաքված սնկի օգտագործումն է սննդում:
Կառավարությունը այսօր որոշում է ընդունել ՀՀ կարիքների համար ինսուլին դեղերի գնման 2015-2019թթ. գործընթացը կազմակերպելու մասին, նպատակ ունենալով անխափան ապահովել դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը:
Աիդա Պետիկյանը զգուշացրեց՝ դեկորատիվ ջրավազաններից օգտվելն իր մեջ լուրջ վտանգ է պարունակում
Սահմանամերձ Ոսկեվան և Բագրատաշեն համայնքների բնակչությունն այուսհետև առողջության առաջնային պահպանման օղակում բուժօգնություն կստանա նորակառույց կենտրոններում:
Տավուշի մարզի Նավուր, Բագրատաշեն և Ոսկեվան, Լոռու մարզի Լեռնապատ, Արարատի մարզի Քաղցրաշեն և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքների բնակիչներին ուրախություն պարգևեց ամբուլատորիաների նորակառույց շենքերի շահագործումը։
Չհավաքեք սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:
Հետևելով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հորդորին` «Բայեր կոնսումեր» դեղագործական ընկերությունը վերանայել է իրենց կողմից ներկրվող դեղերի գները:
Վանաձորի բնակչությունն այսուհետ հնարավորություն կունենա օգտվել նորագույն սարքավորումներով հագեցած և վերապատրաստված մասնագետներով համալրված բժշկական կենտրոնի ծառայություններից:
Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի Սփյուռք-Հայաստան պլենար նիստում բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերը։Բանախոսն ընդգծեց, որ դրանք ունեն հայրենիքը զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելու նպատակ։ Նա նշեց, որ արդեն 200մլն դոլարի ներդրում է կատարվել միայն Դիլիջանն արևմտյան չափորոշիչներին համապատասխան կրթական, մշակութային և առողջապահական կենտրոն դարձնելու համար։
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2015 թվականի վեց ամսվա ընթացքում ստացել է օձի խայթոցի 39 դեպքի մասին ահազանգ, ինչը նախորդ տարվա համեմատ 6 դեպքով ավելին է: Նշեք, որ այս տարի օձի խայթոցի առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին Երևանում, նախորդ տարի` մայիսի 8-ին Արմավիրում:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, ստացել համապատասխան բուժում և դուրս գրվել առողջացումով:
Արգելե´լ երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար: Լող չկազմակերպե´լ նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է) հատվածներում: