Oձի խայթոցի 18 դեպք է արձանագրվել

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին: Հունիսի 1-ի դրությամբ գրանցվել է օձի խայթոցի 18 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 14 դեպք):

Տուժածներից Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 2-ը, իսկ մարզային՝ 16-ը: Առավել շատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի մարզում` 7, մյուս մարզերում պատկերն այսպիսին է. Արագածոտնի մարզ՝ 4, Շիրակի մարզ՝ 2, Սյունիքի մարզ` 2, Արարատի մարզ` 1։ Նշենք, որ 13 տուժածի ներարկվել է հակաթույն, իսկ 5 դեպքում դրա անհրաժեշտությունը չի եղել:

Հարկ է նշել, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930