Կարինե Աթայանն այցելել է հանրապետական բժշկական կենտրոն

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

ԼՂՀ ԱՆ մամլո ծառայության փոխանցմամբ` այս անգամ աշխատանքային այցի օրակարգում ընդգրկված էր Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման, վիրաբուժական, թերապևտիկ և ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության ենթակա բաժանմունքները:

Վերակենդանացման բաժանմունքում նախարարը տեսակցել է հիվանդներին, իսկ վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքներում շրջել բոլոր հիվանդասենյակներով, հետաքրքրվել հիվանդներին ցուցաբերվող բուժանձնակազմի վերաբերմունքով:Հիվանդները նախարար Աթայանին գոհունակություն են հայտնել ինչպես բուժանձնակազմի աշխատելաոճի, այնպես էլ մատուցվող բուժօգնության որակի և մատչելիության համար:

Նախարարն այցելել է ամբուլատոր-պոլիլինիկակական ծառայության ենթակա ֆունկցիոնալ և գործիքային ախտորոշման, ճառագայթային- ախտորոշման և լաբորատոր բաժանմունքներ:

Համայցի ավարտին Կ. Աթայանը հանդիպել է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության տեղամասային թերապևտների հետ, քննարկել բուժական և կազմակերպչական մի շարք հարցեր, տվել համապատասխան հանձնարարականներ:

Տեսանյութեր

Լրահոս