Այրվածքներ ստացած տղամարդու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Երևանի Բաշինջաղյան փողոցում այսօր գիշերն արձանագրված դեպքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ քաղաքացին այրվածքներով 1 անց 10 ընդունվել է ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Տղամարդու մոտ ախտորոշվել է «սուբտոտալ այրվածք բոցով»` III-IV աստիճանի:
Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Առկա են մարմնի 92% և շնչուղիների 20% այրվածքներ, գտնվում է ծայրահեղ ծանր այրվածքային շոկի մեջ: