Գազարի հյութը՝ արդյունավետ հակաբորբոքային միջոց
Գազարի հյութը չափազանց առողջարար է: Այս հյութի կանոնավոր օգտագործումը զգալիորեն կհեշտացնի ձեր կյանքը: Խորհուրդ է տրվում առավոտյան նախաճաշից առաջ 1 բաժակ գազարի հյութ խմել:
Բաղադրություն
- 1 գազար
- 2 նարինջ
- Կես վարունգ
- 5-10 անանուխի տերև
- 20 գ թարմ կոճապղպեղի արմատ
Լվացեք և մաքրեք նարինջը: Կտրատեք բաղադրիչներն ու լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք անանուխի տերևները և լավ խառնեք:
Նարինջը վիտամին C-ի հրաշալի աղբյուր է, որն ամրացնում է իմունիտետը:
Անանուխի տերևները հրաշալի են ինհալացիաների դեպքում:
Կոճապղպեղը հանգստացնում է գլխացավերը, որոնք ի հայտ են գալիս ալերգիաների արդյունքում: Այն նաև հզոր հակաօքսիդանտ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: