Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 30-ին արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք` 5 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են Վանաձորի Աճարյան 5/1 և Սասունցիների 2-րդ փողոց, 3-րդ տուն հասցեներում` թունավորվածների կողմից հավաքված սունկը սննդում օգտագործելու հետևանքով:
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:
Շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 1-ին Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել է «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության Դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղը:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ տուժած կինն անմիջապես տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում լաբորատոր, գործիքային, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություններ:
Մինչ մեր երկրում անպտուղ բանավեճեր են ընթանում ալյուրի հարստացման գաղափարի շուրջ, աշխարհում հացահատիկից արդյունաբերական եղանակով ստացվող ալյուրի պարտադիր հարստացման ծրագրում ընդգրկվեց ևս մեկ երկիր՝ ընդհանուր թիվը հասցնելով 83-ի։
Հունիսի 23-ի լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: 8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4-ը` «Էրեբունի», 1-ը` «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը` Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց:
Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Կրծքագեղձի այս վիրահատությունը շուրջ երկու տարի պարբերաբար իրականացվել է «Քանաքեռ Զեյթուն» և Հայ-ամերիկյան առողջության կենտրոններում:
Բոլոր ժամանակներում կոչումով բժշկին բնորոշ է կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը: Անկեղծ կարեկցանքն արտահայտվում է ոչ միայն հիվանդի ցավը խորապես վերապրելով ու սրտի միջով անցկացնելով, այլև դրան զուգահեռ` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելով։
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, մենք արդեն երկար ճանապարհ ենք անցել միասին ու կարող ենք վստահ ասել, որ Արցախում առողջապահական համակարգը հաստատուն քայլերով, սրընթաց գնում է բարեփոխումների ճանապարհով: Կարևոր մի շարք ծրագրեր արդեն իրականություն են:
«Նոր ամբուլատորիան ամբողջովին նոր շինություն է` հագեցած նորագույն սարքավորումներով: Այսօր մենք նաև որոշ քանակությամբ հումանիտար դեղորայքով ենք ապահովել, ինչպես նաև տեղում ծանոթացել ՀՀ կառավարության կողմից երաշխավորված և հաջողությամբ իրականացվող ծրագրերին»:
Համալիրի հիվանդանոցային մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով կրկին Ստեփանակերտում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենի ծննդօգնության գծով տեղակալ Անդրանիկ Պողոսյանը:
ԼՂՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»:
Արմավիրից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված և կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Առողջական խնդիրներով ծնված երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում` կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ ծանոթացավ երեխաների առողջական վիճակին, հետաքրքրվեց բուժման մանրամասներով, դեղորայքային ապահովվածությամբ, զրուցեց երեխաների ծնողների հետ:
Երեկ հրապարակած տեղեկատվությունից հետո մինչև կեսգիշեր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք է հոսպիտալացվել ևս 2 երեխա` կրկին սուր աղիքային վարակի կասկածով։
Վարակի աղբյուրը պարզաբանելու, կանխարգելիչ ու հակահամաճարակային աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղում աշխատում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը։ Արմավիր է մեկնել նաև ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը:
Քրքումով (куркума) պատրաստված ոսկե կաթը հայտնի է իր հակաքաղցկեղային հատկանիշներով: Քրքումը պատկանում է կոճապղպեղավորների ընտանիքին: Քրքումը նաև անվանում են հնդկական զաֆրան (шафран):
ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ կենտրոնում իրականացվող բարեփոխումներին:
Հայաստանում արյունաբանությունը զարգացման մեծ հեռանկար ունի։ ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ստեղծվում է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների հավաքագրման լաբորատորիա։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում հունիսի 13-ին և 14-ին «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և արթրոսկոպիկ վիրաբուժության բաժնի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Վիգեն Աշոտի Մարգարյանը կիրականացնի վիրահատական միջամտություններ։
2000 թվականից սկսած թեև աշխարհում մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն ներկայումս էլ տարեկան շուրջ 500 հազար մարդ մահանում է այս հիվանդությունից:
ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանների կողմից հեռակառավարման ջերմացույցով ուղևորի մոտ հայտնաբերվել է բարձր` 39.2 աստիջան ջերմություն, ընդհանուր թուլություն և տենդի նախանշաններ։
Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորման հետևանքով նոր հիվանդներ չեն հայտնաբերվել։ 55 տուժածից 51-ը Վահան գյուղից է, 4-ը` Ճամբարակից:
ԼՂՀ Ստեփանակերտի «Շտապօգնության կայան»-ը հագեցած է բժշկական պարագաներով, սարքավորումներով, շտապօգնության 3 սանիտարական նոր մեքենաներով:
«Մեր նպատակը կլինիկական լաբորատորիաների հավատարմագրումն է, և այս ենթատեքստում շատ կարևոր է կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի առկայությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերի իրականացման համար։
Իսրայելից Հայաստան ժամանած MVI բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նատալյա Հեդվաթը ՀՀ առողջապահության նախարարությունում ներկայացրեց իրենց երկրի առողջապահական համակարգի կազմակերպման փորձը: Մասնավորապես նա անդրադարձավ համակարգի ֆինանսավորման սկզբունքներին:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վերաբացվեց նորոգված վիրաբուժական բաժանմունքը, որն անվանակոչվեց Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, անվանի վիրաբույժ Վիկտոր Ափոյանի անունով:
Ժողովրդի, պետության վիճակն ուղղակիորեն կախված է կառավարման համակարգից՝ լավ կառավարման համակարգի դեպքում՝ կեցության մակարդակը բարձր է լինում, վատ կառավարման համակարգի դեպքում՝ հակառակը: