ԼՂՀ առողջապահության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակ, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:

ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` նախարարը շրջել է Հանրապետական բժշկական կենտրոնի բոլոր հարկերով, ծանոթացել ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունների, անհետաձգելի դեպքերում բուժօգնության մատուցման մատչելիությանը:

Աղբյուրի հաղորդմամբ` հանրապետական բժշկական կենտրոն կատարած այցի ընթացքում նախարարը կենտրոնի տնօրինության հետ քննարկել է բուժական և կազմակերպչական տարաբնույթ հարցեր, տվել համապատասխան հանձնարարականներ:

Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին: Ընթացիկ հարցերին զուգահեռ մեկ անգամ ևս հստակեցվել է շինարարական աշխատանքների կատարման, ինչպես նաև բժշկական սարքավորումների և համապատասխան գույքի ձեռք բերման հետ կապված հարցեր:

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծանոթացել է կանանց կոնսուլտացիայի, ծնարանի, վիրահատարանի պայմաններին:

Նախարարը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել ծննդկանների հետ, այնուհետև տնօրենի հետ քննարկել առաջիկա ծրագրերի կատարվելիք աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս