Մենք դեռևս պատրաստ չենք առողջապահության ապահովագրության անցնելուն՝ այդ մեծ քայլը անելուն. Նիկոլ Փաշինյան
Մարզային այցերի ժամանակ ինձ համար բացահայտվեցին պրոբլեմներ, որոնք առողջապհության համակարգում առկա եւ, եւ իմ գնահատականն այն էր, որ մենք դեռեւս պատրաստ չենք այդ մեծ քայլը անելուն: Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առողջապահության ապահովագրության անցնելու մասին:
Նա հիեցրեց, որ 2018-ից ի վեր առողջապահության բյուջեն կրկնապատկվել է. «Դեպքերի թիվը ավելացել է, բայց ես չեմ զգում մարդկանց գոհունակության մակարդակը ավելացել է: Սա ֆենոմեն է, որն ինձ համար բացում է անորոշություններ: Մինչեւ այդ անորոշությունների պատասխանը չստանամ, ես որոշում չեկ կայացնի առողջապահության ապահովագրության ներդրման համար: Որովհետեւ կարող է պարզվել, որ մեր դիմաց մի մեծ խորշ կա, որը մենք չենք տեսնում եւ կարող է մեծ ձախողում, մեծ փլուզում լինել, որը մեզ վրա շատ ծանր կնստի:
Եթե մենք փակուղի մտանք, դա շատ հետեւանքներ կարող է ունենալ: Մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով, բայց մենք համակարգի ներդրումը կանենք այն պահին, երբ անորոշությունների այնքան մասի պատասխանը ունենանք, որ պատկերավոր ասած, մի քանի կմ դեմներս տեսադաշտ լինի»,- ասաց Փաշինյանը: