Երեխաների սննդակարգում չպետք է տեղ ունենան էներգետիկ ընպելիքները․ մանկաբույժ

Էներգետիկ ընպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր:

Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան, վստահեցնում է մանկաբույժ Մարինա Մելքումովան։

Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցությունը`

  • զարկերակային ճնշման բարձրացում,
  • սրտի աշխատանքի արագացում,
  • տագնապի զգացողություն, անհանգստություն,
  • քնի խանգարում, անքնություն,
  • ջրազրկում,
  • ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարում, երիկամների սուր անբավարարություն,
  • ցնցումներ:

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։

Կարդացեք նաև

Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930