
7 օրում կորոնավիրուսի 55 դեպք է գրանցվել

Հայաստանում կոնորավիրուսի որոշակի ակտիվություն է նկատվում. վերջին 7 օրում արձանագրվել է 55 դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ 8 դեպքով է ավելի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերջին 14 օրվա ընթացքում գրանցված 102 դեպքը մի քանի անգամ քիչ է, այդ թիվը նախորդ տարի 474 է եղել: Այս մասին հայտնեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Կորոնավիրուսի դեպքերի շուրջ 71 տոկոսը 18-ից բարձր տարեկանների մոտ, շրջանառվում է օմիկրոնի GN1 ենթատեսակը: Հոկտեմբերի 15-ի դրությամբ 4 մարդ է հոսպիտալացված:
Նշենք, որ ըստ մասնագետների ներկայումս կովիդը համեմատաբար թեթեւ է ընթանում: