Երբ ջերմաստիճանը բարձրանում է, ուղիղ համամասնությամբ մեծանում է պաղպաղակ, սորբետ կամ համեղ իտալական ջելատո ուտելու ցանկությունը։ Միակ բացասական կողմն այն է, որ պաղպաղակն ավարտվում է ակնթարթորեն:
Եղանակի կանխատեսումների համաձայն՝ սաստիկ շոգը կտևի ամբողջ շաբաթ, և նման եղանակը կարող է վտանգ ներկայացնել առողջությանը։ Ինչպե՞ս պաշտպանվել արևահարությունից և որքա՞ն հեղուկ օգտագործել ջրազրկումից և ջերմային հարվածներից խուսափելու համար:
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել է երկրի բնակչության 100 տոկոսը: Այդ մասին հունիսի 2-ին հաղորդել է Էմիրությունների նորությունների գործակալությունը՝ WAM-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Շաքարախտը լուրջ առողջական խնդիր է, եւ եթե չբուժվի, այն կարող է մահացու դառնալ: Այս մասին Eat This, Not That-ին ասել է Ուես Ուլմը՝ Հարվարդում եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բիոինֆորմատիկայի, գենային թերապիայի, գենետիկայի, դեղերի մշակման, խորհրդատվության եւ կրթության ուսուցիչ։
Օրգանիզմն մի շարք հուսալի ախտորոշիչ ցուցիչներ ունի, որոնք թույլ են տալիս իմանալ, երբ ինչ-որ բան այն չէ՝ գլխացավեր, կրծքավանդակի ցավեր, ստամոքսի հետ կապված խնդիրներ: Սակայն եւս մի ախտորոշիչ ցուցիչ հենց ձեր առջեւ է՝ ձեր ձեռքերը: Դրանց տեսքն ու զգացողությունը կարող է պատմել ձեզ այն բժշկական խնդիրների մասին, որոնք պետք է լուծվեն, գրում է Eat This, Not That:
Ալկոհոլի հետ կապված լյարդի հիվանդությունից մահացող հիվանդները մինչեւ մահը հաճախ դիմում են հիվանդանոցներ, եւ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի ռիսկային օգտագործման հետ կապված խնդիրների լուծման համար հնարավորությունները, ամենայն հավանականությամբ, բաց են թողնվել:
Չիայի սերմերը հակաօքսիդանտների գերազանց աղբյուր են, և դրանց կոնցենտրացիան սերմերի մեջ նույնիսկ ավելի շատ է, քան հապալասի մեջ: Դե, իսկ ձմռանը հակաօքսիդանտները անհրաժեշտ են առողջությունը պատշաճ մակարդակի վրա պահպանելու համար:
Քնի կաթվածը նարկոլեպսիայի ախտանիշ կարող է լինել. սա նյարդային համակարգի հիվանդություն է, երբ մարդը կարող է հանկարծ քնել ցանկացած վայրում, URA.RU-ին ասել է նյարդաբան, քնաբան Ելենա Ցարյովան։
ԱՄՆ-ի եւ Կանադայի հանրային առողջապահության պաշտոնյաները հետաքննում են հեպատիտ A-ի դեպքերը, որոնք ենթադրաբար կապված են թարմ օրգանական ելակի հետ, հայտնում է UPI-ն՝ հղում անելով Մթերքների եւ դեղերի վերահսկողության ԱՄՆ վարչությանը:
Մաշկաբան Մարիա Ժուրավլյովան պատմել է, թե ինչու չի կարելի սեղմել պզուկները եւ ինչպիսի հետեւանքներով են հղի այդպիսի «մաքրումները», գրում է МедикФорум-ը։
Ձվարանների քաղցկեղն ունի մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը բոլոր քաղցկեղների շարքում: Սակայն Նագոյայի համալսարանի նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Matrix Biology ամսագրում, ցույց է տալիս, որ վիտամին D-ն կարող է արդյունավետորեն կանխել այս քաղցկեղի կողմից օգտագործվող հիմնական ուղիներից մեկը:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է:
Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար:
Elle.ru-ն ներկայացնում է համեղ և առողջարար առավոտյան նախաճաշի բաղադրատոմսեր՝ որպես ավանդական ուտեստների այլընտրանք։
Վարակիչ հիվանդությունների որոշ հայտնի մասնագետներ հորդորում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ավելի արագ գործողություններ ձեռնարկել՝ ավելի քան 20 երկրում տարածված կապիկի ծաղիկի աճող բռնկումը զսպելու համար:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 6 հազար 554 մարդ:
Եկեք անկեղծ լինենք և խոստովանենք, դառը շոկոլադը միշտ ետին պլան է մղվում, երբ մրցում է կաթնայինի հետ:
Դա կարող է առաջանալ մի վիրուսից, որը մենք արդեն գիտենք: Դա կարող է լինել գրիպի տեսակ, այլ տեսակի կորոնավիրուս, բայց դա կարող է նաև այլ բան լինել»,- ասել է ամերիկացի գործարարը։
ԵՄ -ն որոշել է ձեռք բերել պատվաստանյութ և հակավիրուսային դեղամիջոց կապիկի ծաղիկի դեմ: Այս մասին Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում հայտնել է Շվեդիայի պատվաստման հարցերով համակարգող Ռիկարդ Բերգստրյոմը:
Vaxinia-ն՝ տեխնածին վիրուսը, որը նախատեսված է քաղցկեղի դեմ պայքարելու համար, առաջին անգամ ներարկվել է մարդկանց մեջ։ Կենդանիների վրա արված նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսը կարող է կրճատել հաստ աղիի, թոքերի, կրծքագեղձի, ձվարանների և ենթաստամոքսային գեղձի ուռուցքները:
Կապիկի ծաղիկը, որի բռնկումը գրանցվել է մի շարք երկրներում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից չի դիտարկվում որպես հանրային սպառնալիք և զանգվածային պատվաստումների պատճառ հանդիսացող վարակ։
Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում:
Չնայած տոֆուն շատ օգտակար դիետիկ մթերք է, խորհուրդ չի տրվում չարաշահել այն սթրեսի ընթացքում: Բանն այն է, որ վեգանների կողմից շատ սիրելի հատիկաընդեղենային պանիրը պարունակում է մեծ քանակությամբ պղինձ, ինչի մեծ քանակությունը բարձրացնում է սթրեսի մակարդակը:
Կաթը կալցիումի, ֆոսֆատների և D վիտամինի հարուստ աղբյուր է, որոնք օգնում են մեզ ունենալ պինդ ատամներ և ոսկորներ: Կաթի սիստեմատիկ օգտագործումը վերականգնում է ատամների էմալը և ամրացնում է ոսկորները:
Հիվանդների մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որի` մինչ այժմ արձանագրված մահաբերությունը, 1% է: Արձանագրված հիվանդների մոտ մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Կապիկի ծաղիկի վիրուսը մարդուց մարդուն կարող է փոխանցվել միայն :սերտ շփման արդյունքում, օդակաթիլային եղանակով փոխանցումը հնարավոր չէ, ըստ գիտնականների՝ այն համավարակ առաջացնելու հակում չունի, իսկ Հայաստանում դեռ կասկածելի որևէ դեպ չի նկատվել։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ-ի մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
Հայաստանում մայիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 դեպք:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է 1 միլիոն 7 հազար 605 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մարդկանց մոտ կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 92-ի՝ առանց մահվան ելքի:
Կոչ եմ անում անհատ օգտատերերին տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն չտարածել