Դիետոլոգն ասել է, թե ում չի կարելի սեխ ուտել
Սեխը կարող է վնասել հղի կամ կերակրող կանանց և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց առողջությանը, Evening Moscow-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Բացի դրանից, բժիշկը խորհուրդ չի տալիս երեխաներին ու տարեցներին վաղահաս մրգեր ուտել։
«Այն կարող է պարունակել հսկայական քանակությամբ նիտրատներ, որոնք կառաջացնեն գլխապտույտ, հիպոքսիա և ֆիզիկական վիճակի վատթարացում»,- պարզաբանել է մասնագետը։
Սակայն սեխը նույնպես շատ օգտակար հատկություններ ունի։ Օրինակ՝ պարունակում է բնական շաքար՝ ֆրուկտոզա, որն ապահովում է էներգիա։ Նաև պտուղն ունի շատ հեղուկ, որը հեշտությամբ ներծծվում է օրգանիզմի կողմից, բջջանյութ, վիտամին C։
«Բայց կարևոր է հիշել, որ շաքարային դիաբետով և ավելորդ քաշ ունեցող մարդիկ չպետք է տարվեն քաղցր սեխով, ինչպես նաև ձմերուկով», – ըստ shantnews-ի՝ ընդգծել է Սոլոմատինան։