
Ինչի՞ մասին կարող են վկայել ձմերուկ ուտելուց հետո այտուցները

Ձմերուկ ուտելուց հետո այտուցը կարող է վկայել սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրների մասին, RIA Novosti-ին ասել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։
«Եթե մարդը ձմերուկ ուտելուց հետո այտուցվում է, նա պետք է բժշկի դիմի, հնարավոր է, որ նա սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրներ ունի»,- ըստ shantnews-ի՝ ասել է Տյաժելնիկովը։
Նա նշել է, որ ձմերուկը պետք է զգուշությամբ օգտագործեն շաքարային դիաբետով, աղեստամոքսային տրակտի հիվանդություններով, երիկամներում քարեր առաջացնելու կամ ունենալու հակում ունեցող, միզասեռական համակարգի, սրտի աշխատանքի խանգարումներով մարդիկ, ինչպես նաև հղիները։
«Ձմերուկը լավ հագեցնում է ծարավը, հարուստ է B և այլ վիտամիններով, պարունակում է անհրաժեշտ հանքանյութեր, մանրաթելեր: Սա լավ ամառային լիցքավորում է մեր օրգանիզմի համար: Բայց ամեն ինչ օգտակար է չափի մեջ: Ձմերուկին պետք է վերաբերվել ինչպես աղանդերի և ուտել մեկ բաժին, ոչ ավելի, քան 200-300 գրամ մեկ չափաբաժնի համար: Ձմերուկը չի կարելի ուտել սոված փորին, ավելի ճիշտ է այն օգտագործել հիմնական սնունդից հետո և քնելուց մի քանի ժամ առաջ՝ միզամուղ ազդեցության պատճառով»,- հավելել է բժիշկը։