Որոնք են տրամադրությունը բարձրացնող մթերքները
Դիետոլոգներ Ումա Նաիդուն և Շիրեն Բեհաիրին թվարկել են տրամադրությունը բարձրացնող սննդամթերքի հինգ խումբ՝ ներառյալ սաղմոնը և հատիկաընդեղենը: Նրանց խոսքերը մեջբերում է HuffPost հրատարակությունը։
Ումա Նաիդուի խոսքով՝ գիտնականները պարզել են, որ հուզական վիճակն ու օրգանիզմի ընդհանուր բարեկեցությունը կախված են աղիների ճիշտ աշխատանքից, քանի որ այնտեղ սինթեզվում է տրամադրության հորմոնի՝ սերոտոնինի ավելի քան 90 տոկոսը։
«Մարդիկ, ովքեր իրենց սննդակարգում շատ առողջ սնունդ են օգտագործում, ավելի քիչ են բողոքում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից: Նրանք, ովքեր իրենց սննդակարգում ավելի շատ վերամշակված, շաքարով սնունդ են օգտագործում, ավելի հավանական է, որ ունենան հոգեկան խնդիրներ, ինչպիսիք են՝ անհանգստությունը և դեպրեսիան»,- ըստ shantnews-ի՝ նշել է մասնագետը։
Նա խորհուրդ է տվել ավելի շատ ուտել պրոբիոտիկներով հարուստ մթերքներ, ինչպիսիք են՝ թթու վարունգը, թթու կաղամբը և կեֆիրը, քանի որ դրանք դրական են ազդում աղիքային միկրոֆլորայի վրա։
Իր հերթին, դիետոլոգ Բեհայրին տրամադրության բարելավմանը վերագրել է օմեգա-3 ճարպային ձկները, որոնք հարուստ են օմեգա-3 թթուներով, ինչպիսիք են՝ սաղմոնը, սարդինան, սկումբրիան, ինչպես նաև ամբողջական ձավարեղենը, հատիկաընդեղենը և օսլա պարունակող բանջարեղենը:
«Այս մթերքները ապահովում են գլյուկոզայի կայուն արտազատում, որն անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի համար: Դրանք նաև խթանում են սերոտոնինի արտադրությունը, ինչը նպաստում է հանգստության և ինքնազգացողության զգացմանը»,- ասաց մասնագետը։
Բացի այդ, ըստ Բեհայրիի, բարձր տրամադրության համար պետք է սննդակարգում ավելի շատ բանջարեղեն և մրգեր ներառել։ Դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, վիտամիններով և հանքանյութերով, որոնք աջակցում են ընդհանուր առողջությանը, ներառյալ ուղեղի և աղիքների առողջությունը, բացատրեց մասնագետը:
Բեհայրին եզրափակել է՝ առաջարկելով, որ հնդկահավը, հավը, ձուն, կաթնամթերքը, ընկույզը և սերմերը, քանի որ այս մթերքները նպաստում են տրիպտոֆանի ամինաթթվի արտադրությանը, որն անհրաժեշտ է նյարդային համակարգը հանգստացնելու և սերոտոնին արտադրելու համար: