
Նշվել է երիտասարդների մոտ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը

Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Դևի Սրիդարն անվանել է խորը վերամշակման արտադրանքը երիտասարդների քաղցկեղի առաջացման հիմնական պատճառ։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է The Guardian-ը։
Սրիդհարը նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում երիտասարդ սերնդի շրջանում քաղցկեղով հիվանդացության կտրուկ աճ է գրանցվել։
Նա վկայակոչում է համաճարակաբան Շուջի Օգինոյի կանխատեսումը, որ քաղցկեղի տարածվածությունը միայն կավելանա։ Ըստ Օգինոյի՝ մեկ տասնամյակի տարբերությամբ ծնված մարդկանց յուրաքանչյուր խմբի մոտ մեծանում է քաղցկեղի զարգացման ռիսկը մեծ տարիքում:
Սրիդհարը հավելել է, որ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, գիրությունը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը և անառողջ սննդակարգը ազդում են հիվանդության զարգացման վրա։
Նա ասել է, որ Օգինոն ուսումնասիրում է երիտասարդ տարիքում օգտագործվող մթերքների, աղիների միկրոբիոմի փոփոխությունների և քաղցկեղի վաղ առաջացման միջև կապը: Ըստ պրոֆեսորի՝ աճող ապացույցների շարքը ցույց է տալիս, որ վերամշակված մթերքների օգտագործումը, հատկապես հագեցած ճարպերով և շաքարով հարուստ մթերքների օգտագործումը, վատթարացնում է աղիների միկրոբիոմը: Սա, ըստ բազմաթիվ փորձագետների, այդ թվում՝ Սրիդարի, երիտասարդ սերնդի մոտ քաղցկեղ է առաջացնում։
Պրոֆեսորի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ շատերը նախընտրում են վերամշակված սնունդ գնել։ Սակայն նման սնունդը վնասակար է մեծահասակների եւ, մասնավորապես, երեխաների առողջությանը։