Բաժիններ՝

Սննդաբանը խորհուրդ է տվել փողոցում վաճառվող մթերք չգնել

Դիետոլոգ, գաստրոէնտերոլոգ Ալեքսանդրա Նոևն ասել է, որ «ձեռքի վրայից» գնված մթերքների օգտագործումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։

«Առաջին հերթին, մրգեր և բանջարեղեն վաճառողները հաճախ չեն հետևում հիգիենայի կանոններին. տուփերը դրված են գետնին, սեխերը «պառկած են» առանց ծղոտե ներքնակների, մթերքը ներծծվում է մեքենաներից արտանետվող նյութերով», – ըստ shantnews-ի՝  ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ այդ մթերքները կարող են պահվել սխալ ջերմաստիճանում, ինչը նպաստում է, օրինակ, բակտերիաների զարգացմանը։

Նոևը խորհուրդ է տվել սնունդ գնել մասնագիտացված կետերից, որոնք ունեն լիցենզիաներ և վկայագրեր։

Կարդացեք նաև

Առավել վտանգավոր է «ձեռքի վրայից» կաթնամթերք, միս կամ ձու գնելը։

«Նման պարագայում դուք կարող եք վարակվել դիզենտերիայով, սալմոնելոզով, բոտուլիզմով, տուբերկուլոզով»,-ասել է մասնագետը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031