Բաժիններ՝

Բժիշկը նշել է առավոտյան գլխացավերի անսպասելի պատճառը

Քիթ-կոկորդ-ականջաբան Քրիստին Դեմայսոնն ասել է, որ բերանի միջոցով անընդհատ շնչելը առաջացնում է կոկորդի ցավ, բերանի տհաճ հոտ, ինչպես նաև ավելի անսպասելի հետևանքներ՝ աչքերի տակ մուգ շրջանակներ, գլխացավեր և հոգնածության զգացում արթնանալուց անմիջապես հետո։ Նա HuffPost հրատարակությանը նշել է բերանը բաց քնելու պատճառները։

Ըստ shantnews-ի՝  Դեմայսոնը նշել է, որ քնած ժամանակ բերանով շնչելը պարտադիր չէ, որ անհանգստության պատճառ լինի։ Նա ասում է, որ խոր քնի ժամանակ դեմքի մկանները թուլանում են, իսկ ստորին ծնոտը ընկնում է, հատկապես, եթե մարդը քնում է մեջքի վրա: Բացասական հետևանքներ են առաջանում, եթե բերանով շնչառությունը պարբերաբար տեղի է ունենում քթով բավարար օդ ներշնչելու անկարողության պատճառով:

ԼՕՌ բժիշկը բացատրել է, որ այս վիճակը կարող է լինել ժամանակավոր՝ մրսածություն, ալերգիկ ռեակցիաներ, որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություններ կամ քրոնիկ՝ խռմփոց կամ քնի ապնոէ։

Ծխողների մոտ բերանով շնչառությունը տարածված է քթի խոռոչի բորբոքման, ինչպես նաև շեղված միջնապատի, քթի պոլիպների կամ նշագեղձերի այտուցվածության պատճառով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս