Բժիշկն անվանել է անպտղության ոչ ակնհայտ պատճառները
Անպտղության պատճառները կարող են տարբեր լինել, և միշտ չէ, որ դրանք կապված են վերարտադրողական օրգանների պաթոլոգիաների հետ։ Մանկաբարձ-գինեկոլոգ Վիկտորյա Ֆիսյուկը պատմել է, թե ինչ այլ հիվանդություններ կարող են հղիության հետ կապված խնդիրներ առաջացնել:
Նա նշել է, որ պետք է դիմել բժշկի, եթե մինչև 35 տարեկան կինը կանոնավոր սեռական կյանքով է ապրում, բայց մեկ տարվա ընթացքում չի կարող հղիանալ։ 35 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում դիմել բժշկի, եթե բեղմնավորումը տեղի չի ունեցել վեց ամիս կանոնավոր սեռական ակտիվությունից հետո: Այս նշանները կարող են վկայել անպտղության առկայության մասին։
Ինչպես նշել է բժիշկը, անպտղության պատճառները, բացի վերարտադրողական համակարգի պաթոլոգիաներից, կարող են լինել վահանաձև գեղձի, հիպոֆիզի, մակերիկամների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները։ Ուստի անպտղության պատճառները բացահայտելու համար անհրաժեշտ է նախ բացառել այդ հիվանդությունները։
«Դուք նաև պետք է հետազոտություն անցնեք վերարտադրողական համակարգի վերաբերյալ։ Մասնավորապես՝ բացառել բորբոքային պրոցեսների, արգանդի պաթոլոգիաների (օրինակ՝ էնդոմետրիումի և արգանդի վզիկի ջրանցքի պոլիպների), արգանդի միջնապատերի կամ սեռական օրգանների զարգացման այլ անոմալիաների առկայությունը»,- հավելել է Ֆիսյուկը։
Նրա խոսքով՝ հղիության բացակայության պատճառները պարզելու համար կատարվում է համապարփակ հետազոտություն՝ ներառյալ հորմոնալ մակարդակի արյան անալիզ և վերարտադրողական համակարգի ուլտրաձայնային հետազոտություն։
«Կարևոր է հիշել, որ հղիության սկիզբը կախված է երկու զուգընկերների մասնակցությունից, ուստի զույգը պետք է գա հանդիպման: Կինը դիմում է մանկաբարձ-գինեկոլոգի, իսկ տղամարդը՝ ուրոլոգ-անդրոլոգի։ Այս մոտեցումը թույլ կտա բացահայտել հնարավոր խնդիրները երկուսի մոտ և որոշել ամենաարդյունավետ բուժումը»,- ըստ shantnews-ի՝ ամփոփել է Ֆիսյուկը։