Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական շրջանի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է: Այն փոխանցվում է ժառանգական ձևով: Նախ` թուլանում է հիվանդների հիշողությունը, ի հայտ են գալիս ինտելեկտուալ խանգարումներ: Որոշ հիվանդներ կարող են նաև նոպաներ ունենալ:
«Սրտի իշեմիկ հիվանդությունից խուսափել մարդիկ դժվար թե կարողանան, բայց որպեսի գոնե մի քիչ ուշ տարիքում հիվանդանան, ու ավելի թեթև անցնի այդ հիվանդությունը, մարդիկ պետք է շատ շարժվեն, հետևեն ճիշտ սննդակարգին ու գոնե տարեկան երկու անգամ հետազոտություն անցնեն, գոնե այն մարդիկ, ովքեր ռիսկային խմբում են»,- խորհուրդ է տալիս սրտաբանը:
Բուսական աշխարհում ևս կան մոխրոտիկներ, աննկատ բույսեր, որոնց բուժիչ հատկությունները պարզապես անգնահատելի են։
Խմբի անդամներից արյունաբան Լուսինե Հակոբյանն էլ նշեց, որ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բարձր ֆինանսավորում: Բայց կա նաև այլ խնդիր. հասարակության մեջ նվազել է վստահությունը, այդ թվում՝ նաև բժշկի նկատմամբ:
Հետազոտությունների ընթացքում նրանք ավելի շատ ուշադրություն են դարձրել կանաչ թեյի բաղադրիչներից մեկի` EGCG-ի վրա (վերջինս կանաչ թեյի հիմնական բաղադրիչներից է, որն, ի դեպ, սև թեյի բաղադրության մեջ չկա): Փորձերը գիտնականներն արել են մկների վրա և համոզվել են, որ թեյն, իրոք, խթանում է հիշողությունը:
2013թ.-ին նախատեսվում է ավելացնել մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում:
Ռոտավիրուսով վարակվում են սննդային ճանապարհով: Հիվանդությունը սկսվում է բավական բուռն. հիվանդներն ունենում են փսխում, բարձրանում է ջերմությունը, հնարավոր է նաև փորլուծություն, ախորժակի բացակայություն, հաճախակի թուլության զգացողություն: Ռոտավիրուսով հիվանդանում են ինչպես երեխաները, այնպես էլ`մեծահասակները, բայց մեծահասակների մոտ այն ավելի թեթև ընթացք է ունենում:
Տուբերկուլյոզի բուժման համար վիտամին D-ն օգագործվել է ավելի վաղ շրջանում մինչ անտիբիոտիկների հայտնաբերումը: Այդ ժամանակ տուբերկուլյոզով հիվադներին «ստիպում էին» արևայրուք ընդունել, որի ընթացքում մարդիկ վիտամին D էին ստանում:
Սևադա Հակոբյանի խոսքով՝ տղամարդկանց շրջանում շատ տարածված են նաև սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդությունները, որոնք առաջ են բերում ինչպես՝ ֆունկցիոնալ սեռական, այնպես էլ՝ վերարտադրողական համակարգի խանգարումներ, այդ թվում՝ արական անպտղություն:
«Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցը» վերանորոգվել է, հագեցվել հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով: Ավստրիական կողմը հիվանդանոցին տրամադրել է նաեւ արդի բժշկական սարքավորումներ՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների եւ վիրասրահների համար: Հիվանդանոցը դարձել է ժամանակակից չափանիշներին համապատասխան բարձրակարգ առողջապահական հաստատություն:
Բոխին երկիր մոլորակի բնական պայմաններում հանդիպող հնագույն բույսերից մեկն է։ Ավելի քան մեկ միլիոն տարի առաջ այն աճել է Հարավային Ասիայում և հետզհետե տարածվել դեպի Եվրոպայի բարեխառն գոտիները։
Հաճախ կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները, գովազդելով իրենց արտադրանքը, ասում են, որ այն բարձրացնում է երեխայի իմունիտետը, նպաստում երեխայի մտավոր զարգացմանը, լավացնում տեսողությունը. «Այդ բոլորը սուտ է, չկա նման բան: Երեխայի համար ամենալավ սնունդը կրծքի կաթն է, որը և´ իմունիտետն է բարձրացնում, և´ լավ են աճում երեխաները, և´ ավելի ուշ-ուշ են հիվանդանում՝ ոչ միայն այն տարիքում, երբ կերակրվում են կրծքի կաթով, այլև հետագայում»:
Ապացուցված է, որ նստելու ձևից, պայուսակ կրելուց, քնելու տեղից որևէ կերպ հիվանդությունը ձեռք բերել հնարավոր չէ: Ֆիզիկական ակտիվությունը չի հանգեցնում հիվանդության կանխարգելմանը:
«Եթե մարդկանց մոտ առաջանան խնդիրներ՝ կապված, օրինակ, սրտանոթային համակարգի հետ, նրանք կդիմեն համապատասխան մասնագետի, բայց հոգեբանական խնդիրներ ունենալու դեպքում նրանք հաճախ չեն դիմում մասնագետի»,- ասում է Խաչատուր Գասպարյանը:
Բուժիչ հատկություններ ունեն ՀՀ-ում աճող զարկաչի սևագույն և հայկական տեսակները, որպես բուժիչ հումք օգտագործվում են ծաղիկները, տերևը, ցողունը, արմատները։
Agrimonia eupatoria- եղեսնակ բժշկական, անիծած խոտ։ Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Ցողունի ներքևի մասը հաճախ փայտացած է, բարձրությունը` 50-100 սմ։
Ցիտոմեգալովիրուսի հարուցիչը ունի թքագեղձի էպիթելն ախտահարելու հակում: Մարդու օրգանիզմում այն մնում է ամբողջ կյանքի ընթացքում և կարող է ակտիվանալ ցանկացած պահի: Հիվանդությամբ վարակման ճանապարհները մինչ այժմ վերջնականապես պարզված չեն:
«Կրծկալները, որոնք ունեն մետաղական լարեր, ոչ ճիշտ չափ, պատրաստված են ոչ ճիշտ նյութից, կարող են քրոնիկ տրավմայի ենթարկել կրծքագեղձը՝ դրանով իսկ պատճառ դառնալով կրծքագեղձի քաղցկեղի առաջացման»:
ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ լուրը համապատասխանում է իրականությանը:
Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունով արձանագրվել է 107 հեռախոսազանգ:
Կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունը բացարձակապես վնաս չէ կնոջ օրգանիզմին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի համալսարանական թիվ 1 կլինիկայի պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը:
Դերենիկ Դումայանը մասնագետների առջև խնդիր է դրել ստեղծել անվճար ծննդօգնության պարտադիր ծառայությունների ցանկ։
«Կովի կաթը պարունակում է սպիտակուցներ, որոնք փոքրիկ երեխայի օրգանիզմը ընդունակ չէ մարսելու: Կովի կաթի մեջ չկան հատուկ ճարպեր, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի ճիշտ զարգացման համար: Փոխարենը՝ դրանք պարունակվում են կրծքի կաթում և երեխաների համար նախատեսված զանազան կաթնախառնուրդներում»,- ասում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանը:
Ալթայի շրջանի Ցելինի մարզի Դրուժբա գյուղի բնակիչը, ով մահացել էր սիբիրյան խոցից, զբաղվում էր կենդանիներ արածեցնելով: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը նա 39 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երկու երեխա:
Ժամանակակից հորմոնալ դեղամիջոցները խորհուրդ են տալիս օգտագործել նաև չծննդաբերած աղջիկներին: «Բացի այդ` այս դեղամիջոցներում պարունակվող հորմոնները դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգ Մարիաննա Բեգլարյանը:
Ակնաբույժ Էլլա Միրաքյանը խորհուրդ չի տալիս օպտիկական ակնոց գնել մայրաքաղաքի գետնանցումներից: Ըստ նրա, նման վայրերում վաճառվող ակնոցը որակական չափանիշներին կարող է չհամապատասխանել: «Ամեն դեպքում՝ ես իմ հիվանդներին խորհուրդ եմ տալիս, որ օպտիկական ակնոց ձեռք բերեն մասնագիտացված խանութներից, որտեղ աշխատում են մասնագետներ»,- ասում է ակնաբույժը` ավելացնելով, որ մասնագիտական չափանիշներին չհամապատասխանող ակնոցը կարող է սրտխառնոց, գլխապտույտ առաջացնել:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմին այսօր հանձնարարել է մշակել մարզային հիվանդանոցների արդյունավետ կառավարվող մոդել. «Մտահոգիչ է, որ մարզային մի շարք բուժհիմնարկներ հսկայական տարածքներ են զբաղեցնում և մեծ թվով մահճակալներ պահում:
Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է կանացի հիվանդությունների աճ: Մանկաբարձ-գինեկոլոգ, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի քարտուղար Հռիփսիմե Գրիգորյանի փոխանցմամբ՝ հատկապես մեծ թիվ են կազմում անպտղությունը, էնդոմետրիոզը, արգանդի վզիկի քաղցկեղը, դաշտանադադարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` յուրաքանչյուր 40 վայրկյանում աշխարհում 1 մարդ է մահանում ինքնասպանության միջոցով, իսկ յուրաքանչյուր 3 վայրկյանում 1 մարդ ինքնասպանության փորձ է կատարում:
Բժիշկ-օրթոդենտ Արթուր Փափազյանը խորհուրդ է տալիս նույնիսկ առանց պատճառի դիմել ստոմատոլոգին։