Հիպերտոնիայի զարգացման ցածր ռիսկի առկայությունը նշանակում է, որ հիվանդի մոտ սրտանոթային, երիկամային հիվանդություններ եւ դիաբետ չեն ախտորոշվել: Այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար ճնշումը չափել տանը, փոխել կենսակերպը՝ զբաղվել սպորտով եւ ճիշտ սնվել:
Սեպտեմբերի 16 ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գլխավոր Ասամբլեայի նիստը: Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան միավորում է 135 անդամ կազմակերպություն աշխարհի 117 երկրներից:
«Մեր նպատակն է կրճատել առաջին իսկ ախտանշանների և բժշկական միջամտության միջև ընկած ժամանակահատվածը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: Իսկ Գարդիանի օգնությամբ մեզ կհաջողվի իրականացնել վերոնշյալ մտահաղացումը»:
Չի կարելի գորտնուկներին քսել ազոտային կամ աղային թթուներ, լյապիս (դժոխաքար): Դա առաջացնում է այրոցք, որը հետո հարկ կլինի բուժել:
Նստաշրջանի 4 օրերի ընթացքում կներկայացվեն հաշվետվություններ, որոնք վերաբերելու են ԱՀԿ-ի բարեփոխումներին, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, առողջության առաջնային պահպանման, երեխաների առողջության և սնուցման, պատվաստանյութերով ապահովման և այլ խնդիրների:
Վեգանները կամ բուսակերները իրենց գաղափարները ու կենդանական ծագման սնունդ չուտելը ավելի մատչելի ու հասանելի դարձնելու համար համեմատել են աշխարհի գրեթե բոլոր հիմնավորումները ու դրանցից ամենատարածվածներով պատրաստել 5 կետից բաղկացած մի ցան, որով հիմնավորում են, թե ինչու է անհրաժեշտ համալրել իրենց շարքերը:
Ջուրը ստեղծում է ադեկվատ պայմաններ նյարդային համակարգի ֆունկցիաների համար:
facte.ru կայքը հրապարակել է տարբեր օրգանների համար ամենաօգտակար մթերքների ցանկը:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրապետության ողջ տարածքում աղիքային հիվանդության համաճարակ չի արձանագրվել:
Ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ արդեն 39 տարեկանից սկսած միելինի արտադրությունն օրգանիզմում նվազում է, ինչը բացասաբար է անդրադառնում գլխուղեղի, սիրտ-անոթային ու հենաշարժողական համակարգերի աշխատանքի վրա, նվազում է մկանների առաձգականությունը:
«Ձկան յուղն անվտանգ է և էժան: Այն ոչ միայն կանխում է նոպաները, այլև ամրացնում սիրտ-անոթային համակարգերի առողջությունը»,- ասում է Կալիֆորնիայի համալսարանի հետազոտող Քրիստոֆեր Դեգեորգիոն:
Ձեռքերի դողը՝ բժշկական լեզվով՝ տրեմորը, առաջանում է երկու պատճառով՝ ֆիզիոլոգիական ու պաթոլոգիական: Ֆիզիոլոգիական պատճառների ցանկում են այն դեպքերը, երբ որևէ իրադարձությունից առաջ կամ որևէ իրավիճակում դուք ունենում եք անհանգստություն, վախ: Երբեմն դա կարող է լինել երկարատև սթրեսների արդյունքում, կամ օրինակ ֆիզիկական ծանր աշխատանքից հետո:
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
Հանրապետությունում առաջին ութ ամսիներին (հունվարից-օգոստոս) գրանցվել է 27338 ծնունդ, որից 14657-ը Երևանում:
Շոկոլադի մասին բոլորը չէ, որ միանշանակ կարծիք ունեն: Մի մասը նշում է, որ այն նպաստում է ավելորդ քաշին, մյուսները նշում են, որ այն վնասակար է ատամների համար, երրորդ խումբն ասում է, թե այն վնաս է մարսողության համակարգին ու աղեստամոքսային տրակտին ու նպաստում է դիաբետի զարգացմանը:
Առաջին անգամ վատ տրամադրության դեմ դեղահաբի կլինիկական փորձարկումներ են իրականացվում: Մարդու տրամադրությունը բարձրացնող դեղահաբը, ըստ Քվինսլենդի ու Մելբուրնի համալսարանների գիտնականների՝ էականորեն տարբերվում է բոլորին հայտնի հակադեպրեսանտներից:
Կաթողիկոս խորհուրդն ուրվագծվում է նաև մի քանի` մեկը մյուսից առանձնացված եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են շումերը, բասկերի երկիրը, կելտական աշխարհը, Չինաստանի խայաներին, և այլն, և այդպես շարունակ` մինչև մեր օրերը։ Կաթողիկոս Ամենայն Հայոց։
Առյուծագու ազդեցությունը նման է կատվախոտին, սակայն ավելի օգտակար է նևրոզի դեպքում։ Առյուծագին մեծ կիրառում ունի և ընդգրկված է մի շարք երկրների դեղաբանական ցանկերում.
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն: Այն միտված է հանրային առողջապահության կանխարգելիչ ուղղությունը զարգացնելուն և հզորացնելուն, նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելուն ու կառավարելուն:
Ամեն տարի ավելի քան 800.000 մարդ մահանում է ինքնասպանությունից, յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ: Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով միասին վերցրած զոհերի թիվը:
Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում:
Առողջապահության նախարարությունը նախատեսում է հանրապետության ամբողջ տարածքում իրականացնել բուժհետազոտություններ` մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով: Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբեր ամսվա վերջին:
Մարալիկում տղայի կողմից հորը դանակահարությամբ սպանելու դեպքի կապակցությամբ Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության առթիվ տեղեկացնում ենք, որ հայրը` Հարություն Վարդևանյանը Սևանի հոգեբուժական հիվանդանոցում բուժում է ստացել 1992 թվականից։ 2003-ի հունվարին դուրս է գրվել և նույն ամսին կրկին ընդունվել հիվանդանոց մինչև 2014թ. սեպտեմբերի 5-ը։
Նախաճաշից հրաժարվող երեխաների մոտ մեծանում է 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկային գործոնը: Այս մասին հայտնում են գիտնականները: Նրանց խոսքով, այսպիսի եզրահանգման են եկել երկարատև հետազոտություններից հետո:
Ժամանակակից հասարակության մեջ ավելորդ քաշի խնդիրը դառնում է էլ ավելի ակտուալ: Դրանով պայմանավորված՝ դեղագործական շուկան առաջարկում է նիհարեցնող միջոցների հսկայական ընտրություն:
Արմեն Մուրադյանը կարևորեց նաև բժշկական փաստաթղթերի լրացման չափորոշիչների ստեղծումը և դրանց կիրառումը: Շեշտեց, որ անհրաժեշտ է մշակել ինստիտուցիոնալ մոտեցումներ` չանդրադառնալով առանձին դեպքերի, որոնք իրավական դաշտում են: Նախարարը հանձնարարեց Առողջապահության ազգային ինստիտուտին` զբաղվել վերը նշված բոլոր հարցերով։
Վահանաձև գեղձի հորմոնները օրգանիզմում կատարում են կարևոր կարգավորող դեր: Դրանք նաև ակտիվացնում են սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, պատասխանատու են շաքարային և լիպիդային փոխանակության, ստամոքսի մոտորիկայի համար և ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա:
Spire Bristol Hospital-ի սոցիոլոգ Ռոբ Անդերսենը նշել է, որ կենսաձեւի պարզ փոփոխությունները նկատելի դրական արդյուքների են հանգեցնում: Նա միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ հարցվածների 60%-ը համարում է, որ կյանքը չափազանց կարճ է եւ կատարում է այնպիսի սխալներ, որոնք ավելի են նվազեցնում կյանքի տեւողությունը:
Օրվա ընթացքում սննդակարգում ընդամենը երկու կտոր ապխտած մսի օգտագործումը կարող է 50%-ով բարձրացնել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Գլխավոր տնօրեն Բագրատ Բավեյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին հիվանդանոցի բաժանմունքներով, զրուցեցին հիվանդների հետ: