Ի՞նչ պատրաստել ձմռանը
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ցուրտ եղանակներին անընդհատ ուզում ես որևիցե մի տաքացնող բան ըմպել, կամ ուտել:
Կարելի է խելամիտ որոշումներ կայացնել՝ուտելով և՛ հաճելի և՛ օգտակար սնունդ:
Ձմեռվա ընթացքում խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել հետևյալ սննդամթերքները:
Բանջարեղեն
Այս սեզոնին բանջարեղենը հիմնականում ներկրվում է, բայց դրանցից գազարը, բազուկն ու ճակնդեղը ցրտադիմացկուն են և հաստատ տեղական: Այս բանջարեղենները ձեզ կտան բետա- կարոտինի, C և A վիտամինների պաշար, որոնք կօգնեն դիմակայել ձմռան ցրտերին:
Վարսակի փաթիլներ
Վարսակի փաթիլները ավելի քան անհրաժեշտ են ձմռանը: Վարսակը հարուստ է ցինկով, որը կարևոր է իմունային համակարգի ամրապնդման համար, հարուստ է լուծվող բջջանյութով, որը բարելավում է սրտի աշխատանքը:
Տաք ճաշեր
Սուպերը ամենահարմար և հաճելի ուտեստն են ձմռան համար: Կարելի է եփել բազմատեսակ բանջարեղենային սուպեր՝ սառեցրած և թարմ բանջարեղեններով: Ուտելիս սուպերին թեփ ավելացրեք, կամ կերեք ամբողջական հացահատիկների ալյուրից թխված հացով:
Ձկնեղեն
Լավ են ծովային, օվկիանոսային, ավելի յուղոտ ձկները, որոնք Օմեգա -3-ի ու վիտամին D-ի հրաշալի աղբյուր են:
Այս երկուսն էլ վիտամին C-ի աղբյուր են հանդիսանում: Որքան հնարավոր է շատ օգտագործեք: Չմոռանաք նաև սովորական կաղամբը և C վիտամինի մեծ պաշար ունեցող մոլոկանի թթուն:
Համեմեք ուտելիքները տարատեսակ համեմունքներով և կերեք հաճույքով:
Առողջ սնվեք և առողջ եղեք ողջ ձմեռ»: