Բաժիններ՝

Ինչպե՞ս բուժել երակների վարիկոզ լայնացումը

Պրոֆիլակտիկա

Երակների վարիկոզ լայնացումը բուժելուց առաջ օգտակար է իմանալ ինչպես թույլ չտալ դրա առաջացումը: Սկսենք պրոֆիլակտիկ միջոցներից.

  • Ամրացնում ենք երակների պատերը: Սրա համար հարկավոր է սննդակարգից հանել կենդանական ճարպերը և այն հագեցնել բուսական ճարպերով, ձկան յուղով, վիտամին F-ով: Ասյպիսի սննդակարգը միանգամից երկու նապաստակ է սպանում՝ ամրացնում է անոթների պատերը և պայքարում ճարպակալման դեմ, որը վարիկոզի հաճախակի պատճառներից է:
  • Մերսման և կոնտրաստ ցնցուղի միջոցով օժանդակում ենք երակներին
  • Ոտքերը անընդհատ ակտիվ վիճակում պահեք, սակայն մի գերլարեք: Մոռացեք ծանր ատլետիկայի ու ծան պայուսակների մասին: Վազքը, լողը, հեծանվավազքը ամրացնում եմ ոտքերի մկաններն ու երակները պահպանում նորմալ վիճակում: Երակների վարիկոզ լայնացման բուժման մեթոդները Երբ պրոֆիլակտիկայի մեթոդները արդեն անօգուտ են, անցնում ենք բուժման: Հիշեք՝ բուժում կարող է նշանակել միայն բժիշկ ֆլեբոլոգը, ինքնաբուժությամբ մի զբաղվեք: Ինչ կարող է խորհուրդ տալ բժիշկը
  • Վարիկոզի սկզբնական փուլերում, հղիներին և վիրահատության հակացուցումներ ունեցող մարդկանց նշանակում են բուժման կոնսերվատիվ մեթոդներ՝ կոմպրեսիոն ներքնազգեստ, գիմնաստիկա, դեղորայք:
  • Սկլերոթերապիա. բարակ ասեղի օգնությամբ երակ է ներմուծվում սկլերոզանտ պրեպարատը՝ սոսնձելով վնասված երակի պատերը, որոնք արդյունքում ներծծվում են: Արյան մատակարարման համակարգում նրանց կատարած աշխատանքն անցնում է ավելի առողջ երակներին:
  • Լազերոթերապիա. Սա ֆլեբոլոգների ամենասիրելի պատասխանն է ”ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը” հարցին: Ապացուցված է, որ ցանկալի արդյունք ստացվում է լազերով բուժման 98% դեպքերում: Ըստ էության՝ լազերը կատարում է նույն աշխատանքը, ինչ սկլերոզանտը, սակայն մաշկի միջով:
  • Վենէկտոմիա. երակների հեռացման վիրահատությունն է: Առաջ այն կատարվում էր ավելի հաճախ, քանի որ չկային այժմ հայտնի այլընտրանքային մեթոդները: Վիրահատության էությունը վնասված անոթի հեռացումն է: Կոմպրեսիոն ներքնաշորը օգտագործում են վիրահատությունից հետո 2 շաբաթվա ընթացքում:
  • Հիրուդոթերապիա. Ռադիկալ բուժման մեթոդ է, սակայն բավականին տարածված: Հիրուդոթերապևտների պնդմամբ տզրուկների թուքը օգտակար է ոչ միայն անոթներին, այն նույնիսկ նպաստում է երակներում առկա թրոմբերի ներծծմանը: Ամեն դեպքում մի վախեցեք դիմել բժշկի, վարրիկոզը ուսումնասիրված հիվանդություն է, որի բուժումը իրագործելի խնդիր է:

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Woman.ru

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս