
Որ հիվանդություններից են Հայաստանում մահանում

Aroxj.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանում բնակչության մահացության պատճառների կառուցվացքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 90 տոկոս: Վարակիչ հիվանդությունների մահացություն հետևաբար 10 տոկոս է:
Այս տվյալները ներկայացրել է ԱՆ հարնային առողջության գլխավոր մասնագետ Քրիստինա Գյուրջյանը:
Հայերի մահացության պատճառների կազմում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 48, չարորակ նորագոյացությունները` 19.9, մարսողական օրգանների համակարգի հիվանդությունները` 6.3, վնասվածքները և թունավորումները` 4.9, իսկ շաքարային դիաբետը` 4.8 տոկոս:
Եվրոպական երկրներում ոչ վարակիչ հիվանդությունները մահվան ընդհանուր դեպքերի 80 տոկոսի պատճառ են: Դրանցից 50 տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին, 20-ը` չարորակ նորագոյացություններին, 8 տոկոսը` վնասվածքներին և թունավորումներին:
Մասնագետը խնդրի լուծումը տեսնում է առողջ ապրելակերպ վարելու մեջ՝ պայքարը ծխելու, ալկոհոլը չարաշահելու, անառողջ սննդի, ֆիզիկական թերակտիվության, ավելորդ քաշի և այլ ռիսկերի դեմ։ Բնակչության կրթումը, առողջության բոլոր ռիսկերի բացահայտումը և հիվանդությունների համախտանիշների վաղ փուլերի հայտնաբերումը և բուժումը նույնպես անհրաժեշտ միջոցառումների թվում են: