Բաժիններ՝

Մասնագետ. Ինչ ուտել Ամանորին չթունավորվելու և օրգանիզմը չվնասելու համար

Ամանորի տարատեսակ սնունդը, սնվելու գրաֆիկի խախտումը, խմիչքի չարաշահումը բացասաբար են անդրադառնում գրեթե բոլոր օրգան-համակարգերի վրա, որոնք իրենց ազդեցությունն են ուենում նաև մաշկի վրա: aroxj.am-ի փոխանցմամբ՝ մաշկաբան Կարեն Վարդանյանը նշում է, որ Ամանորը տոներից ամենավնասակարն է, որը չի խնայում օրգանիզմը` 10-13 օր շարունակ սթրեսի ենթարկելով այն:

Կարեն Վարդանյանի խոսքով, դա առաջին հերթին մեծ ազդեցություն է թողնում մաշկի վրա: Մասնագետը խորհուրդ է տալիս Նոր Տարվա ընթացքում  հնարավորինս շատ միրգ ու բանջարեղեն, հեղուկ օգտագործել`  ջրազկումից խուսափելու և օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների բալանսը պահպանելու համար:  Ըստ մաշկաբանի հատկապես ալերգեն են՝

Կծու
Թթու
Աղի
Քաղցր

Կարմիր գույնի սննդատեսակները
Մասնագետը սննդային ալերգիաներով տառապողներին խորհուրդ է տալիս Ամանորին չօգտագործել կամ գոնե սահմանափակել այս սննդատեսակների գործածումը:

Սննդային թունավորումներից խուսափելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել որոշ դրութների որոնք կօգնեն խուսափել թունավորումներից:

Ինչ անել սննդային թունավորումներից խուսափելու համար

Չխառնել ալկոհոլային խմիչքները
Մթերքը գնելիս ուշադրություն դարձնել ժամկետներին

Պատրաստելուց հետո լավ լվանալ մասնավորապես մրգերը, բանջարեղենն ու միսը
16 ժամից ավել պահված աղցանները չուտել

Կրեմային խմորեղենները պահել սառնարանում
Նույն գդալով ու դանակով տարբեր ուտեստները կտրատելիս ու ուտելիս չօգտագործել
Լավ եփել բոլոր ճաշատեսակները, կիսահում մթերքները թունավորման հիմնական պատճառներից են:

Պատրաստեց՝ Լիլիթ Կարապետյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս