Ողնաշարի վիրաբուժություն
Ֆրայբուրգի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության համալսարանական կլինիկայի ողնաշարի վիրաբուժության բաժանմունք
Ողնաշարի վիրաբուժությունը հանդիսանում է Ֆրայբուրգի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության համալսարանական կլինիկայի բարձր որակավորում ունեցող կառույցներից մեկը, որտեղ բուժվում են ողնաշարի դեգեներատիվ, բորբոքային, տրավմատիկ և ուռուցքային փոփոխություններով, ինչպես նաև ողնաշարի տարաբնույթ դեֆորմացիաներով` ցանկացած գենեզի սկոլիոզով և կիֆոզով տառապող հիվանդներ:
Դրանց համար կիրառվում են ողնաշարի պարանոցային, կրծքավանդակային և գոտկային հատվածներին հասնելու բաց, պակաս ինվազիվ և միկրովիրաբուժական միջամտություններ դորսալ և վենտրալ դիրքերից:
Հիվանդի առավելագույն ապահովության նպատակով վիրահատությունների ընթացքում բժիշկների թիմի տրամադրության տակ են պատկերներ տրամադրող ամենաժամանակակից մեթոդները, օգնող միջոցներն ու տեխնիկան (միկրոսկոպներ, ներվիրահատական համակարգչային շերտագրում, նևրոմոնիտորինգ և այլն):
Ելնելով դեմոգրաֆիկ զարգացումից և այդուհանդերձ բնակչության տարիքային աճից` մեծանում է նաև ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների ցուցանիշը:
Բացի ողնաշարի վնասվածքաբանական, ուռուցքային և (ռևմատիկ) բորբոքային փոփոխություններից Օրթոպեդիայի և վնասվածքաբանության համալսարանական կլինիկայում ականատես ենք նաև ողնաշարի պաթոլոգիկ փոփոխություններով հիվանդների թվի աճին: Այս փաստի և դրանից բխող պահանջարկի առնչությամբ ժամանակակից և հիվանդների օգտին ուղղված ողնաշարային բուժումն անցկացնելիս` հաշվի է առնվում միջազգային մասնագիտական ստանդարտներին համապատասխանելու անհրաժեշտությունը:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի միջգիտակարգային ավանդական փոխկապակցվածության շնորհիվ կարողանում են բուժել ողնաշարի հիվանդությունների և վնասվածքների ողջ սպեկտորը: Այդ նպատակով հիվանդանոցն իր տրամադրության տակ ունի գերժամանակակից մեթոդներ ու բուժման կոնսերվատիվ, վիրաբուժական հնարավորություններ:
Այս շրջանակներում կլինիկան առաջարկում է շաբաթական 7 օր 24-ժամյա բարձրակարգ սպասարկում:
Շարունակելի…