Բաժիններ՝

Ինչպե՞ս ազատվել կախված ստամոքսից և ուղղել մեջքը

Կամ` ինչպե՞ս 1 ամսում ազատվել 4 սանտիմետրից` օրական ընդամենը 5 րոպեանոց վարժություն կատարելով

Այսօր շատերն ունեն ողնաշարի հետ կապված խնդիրներ, և դա զարմանալի չէ. Չէ՞ որ նստած կենսակերպն այնքան տարածված է այսօր: Իսկ ուղիղ մեջք և ձգված ստամոքս բոլորն են ուզում ունենալ:

Ճապոնացի գիտնականները դեռևս 10 տարի առաջ մշակել են մի շատ պարզ տեխնիկա, համաձայն որի` օրական ընդամենը 5 րոպե վարժություն կատարելով` մենք կարգի ենք բերում մեր կազմվածքը:

Ողնաշարը վերադարձնելով բնական դիրք` այս վարժությունը փոխում է մարմնի գծագիրը` գոտկատեղը դարձնելով ավելի բարակ, իսկ մեջքը` ուղիղ:

Կարդացեք նաև

Եվ այսպես`

1. Սրբիչից ոչ պակաս, քան 40սմ երկարությամբ և 7-10սմ լայնությամբ գլան պատրաստիր ու կապիր պինդ թելով, որ չբացվի:

2. Նստիր բավականին չոր հորիզոնական մակերևույթի վրա: Դա կարող է լինել մերսման սեղանը, թախտը կամ հատակին փռված գորգը. էական չէ. միայն չոր լինի:

3. Սրբիչե գլանը դիր քո ետևում:
Զգուշորեն պառկիր մեջքիդ վրա` գլանը պահելով այնպես, որ այն հորիզոնական դիրքով դրված լինի գոտկատեղին մոտ` ուղիղ պորտի տակ: Սա շատ կարևոր պահ է:

4. Ոտքերդ բացիր ուսերի լայնությամբ և ոտնաթաթերդ ծուռթաթաձև միացրու այնպես, որ բութ մատները կպչեն իրար, իսկ կրունկները միմյանցից 20-25 սմ հեռավորության վրա լինեն:

5. Ուղիղ մեկնած ձեռքերը տար գլխիդ հետևը ափերով դեպի ներքև և միմյանց միացրու ճկույթներդ:

Ստացվում է չափազանց անհարմար դիրք:

Եթե դժվարանում ես ձեռքերդ ամբողջովին ուղղել, սարսափելի չէ, ուղղիր այնքան, ինչքան կկարողանաս: Կարևորը, հետևիր, որ իրար կպչեն ոտքերի բութ մատները և ձեռքերի ճկույթները:

6. Այս դիրքով մնա 5 րոպե:
Եթե ամեն ինչ ճիշտ անես, կզգաս, թե ինչպես է ողնաշարդ ընդունում բնական դիրք և ուղղվում: Որովայնդ աստիճանաբար ձգվում է, իսկ ներքին օրգաններդ գտնվում են իրենց համար առավել բարենպաստ դիրքերում:

7. Կանգնեք զգուշորեն, ոչ ակնթարթորեն, որովհետև վարժության ընթացքում ոսկորները և հոդերը փոքր-ինչ տեղաշարժվում են:
Իհարկե, սկզբում չափազանց դժվար է դիմանալ 5 րոպե. Այդ պատճառով էլ կարող ես սկսել սրբիչե գլանի վրա 2-3 րոպե պառկելուց:

Արդյունքները նկատելի կլինեն այս վարժությունը կատարելուց արդեն 1 ամիս հետո:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս