Ինչպես լավացնել հիշողությունը
Բուժիչ նամակներ
Մենք արդեն խոսել ենք այն բնամթերքների մասին, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը: Այժմ կներկայացնենք այն 10 եղանակները, որոնք մարզում են մեր հիշողությունը:
1. Կարդացեք հետաքրքիր գեղարվեստական գիրք
Կարդալու ընթացքում ձեր ուղեղը կփորձի մտապահել գրքի հերոսների և բովանդակության մասին ինֆորմացիան: Կերպարները ձեր գլխում զարկ կտան երևակայությանը: Այսպիսով, ընթերցանությունը կզարգացնի ձեր ինտելեկտը և կընդլայնի բառապաշարը:
2. Կոմպյուտերային խաղեր
Իրականում կոմպյուտերային խաղերը, ժամանցից բացի, նաև մարզում են ձեր ուղեղը, բայց միայն` դրանով ոչ թե ամբողջ օրը, այլ օրական ընդամենը կես ժամ զբաղվելու դեպքում:
Խաղի ընթացքում մարդը մշակում է ռազմավարությունը, լուծում է տրամաբանական խնդիրներ և մտածում է:
3. Քուն
Որպեսզի ուղեղը միշտ թարմ լինի, անհրաժեշտ է քնել օրական 8 ժամ: Գիշերն ուղեղը վերականգնում է ուժերը, քանի որ օրվա ընթացքում այն լուծում է բարդ խնդիրներ և հարցեր:
4. Սովորեք ինչ-որ նոր բան:
Մտածիր, թե ինչ էիր ուզում անել միշտ, քեզ համար նոր հոբբի գտիր: Դա կարող է լինել նկարչությունը, երգելը կամ պարելը: Փորձիր երեխաների համար հեքիաթներ հորինել: Կարևորը, արա այն, ինչ երբեք չես արել:
5. Ազատվեք միապաղաղ առօրյայից
Անկանխատեսելի վարք դրսևորիր: Արա բաներ, որ նախկինում չես արել. կարող ես առավոտյան սուրճը փոխարինել թարմ քամված հյութով կամ, եթե աջլիկ ես, փորձիր գրել ձախով: Մի խոսքով, փոխիր քո անհետաքրքիր առօրյան:
6. Աշխատանք թվերի հետ
Փորձիր հաշվել առանց հաշվիչի և կզարմանաս` ինչքան արագ է աշխատում քո ուղեղը, երբ մտքում ես հաշվում:
7. Անգիր սովորիր
Քանի՞ բանաստեղծություն կարող ես անգիր ասել: Երևի շատ չէ: Փորձիր անգիր անել բանաստեղծություններ և ոչ միայն ուղեղդ կմարզես, այլև կհաղորդակցվես գեղեցիկ պոեզիայի հետ:
8. Պատմիր անցյալի մասին
Փորձիր վերապատմել երեկվա իրադարձությունները, միայն թե հակառակ հերթականությամբ` սկսած երեկոյից: Վերհիշելով ոչ վաղ անցյալը` դուք մարզում եք ձեր հիշողությունը:
9. Սովորիր օտար լեզուներ
Սա ուղեղի համար հիանալի մարզում է, որը կընդլայնի ձեր աշխարհայացքը, բացի դրանից, շատ օգտակար է առօրյա կյանքում:
Փորձիր սովորել օրական 10 բառ և չես էլ նկատի, թե ինչպես մի քանի ամսից կսկսես խոսել օտար լեզվով:
10. Ընդլայնիր բառապաշարդ
Փորձիր ամեն օր նոր բառեր սովորել: Եթե ինչ-որ տեղ նոր բառ ես տեսել, իմացիր դրա նշանակությունն ու հոմանիշները: Աշխատիր առօրյա կյանքում շատ օգտագործել նոր բառեր:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ