Գիտնականները հայտնաբերել են արյան քաղցկեղի առաջացման պատճառը

Հարվարդի և Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները արյան մեջ հայտնաբերել են գեների մուտացիա, որոնք կապված են արյան քաղցկեղի առաջացման բարձր ռիսկերի հետ:

Ըստ գիտնականների` մուտացիան տեղի է ունենում արյան ցողունային բջիջների մեջ:

Սովորաբար գեների մուտացիան հայտնաբերելու համար գենետիկ հետազոտությունները իրականացվում են քաղցկեղի ուշ փուլերում: Այդ նպատակով գիտնականները մուտացիան ուսումնասիրել են առողջ մարդկանց արյան մեջ` հետազոտելով սոմատիկ մուտացիաները, ԴՆԹ-ի մեջ սխալները, որոնք կուտակվում են ժամանակի ընթացքում:

Նախաքաղցկեղային այդ մուտացիաները, որոնք հեշտությամբ հայնաբերվել են ԴՆԹ-ի միջոցով, հազվադեպ են հանդիպում մինչև 40 տարեկան մարդկանց մոտ: Սակայն տարիքին զուգահեռ դրանք ավելի տարածված են դառնում:

life.panorama.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031