Պրոստատայի հիպերպլազիայի բուժման առավել խնայող մեթոդ

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ուրոլոգիայի բաժանմունքն իր գոյության 50 տարիների ընթացքում ձեռք է բերել համաշխարհային ճանաչում: Այստեղ բարձրագույն մակարդակով անց է կացվում ամենաբարդ ու խրթին խնդիրներով հիվանդների բուժում: Գերմանիայի հեղինակավոր հիվանդանոցների գնահատման ցանկում Ֆրայբուրգի Ուրոլոգիայի համալսարանական կլինիկան զբաղեցրել է լավագույն հորիզոնականներից մեկը:

Բոլորովին վերջերս Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ուրոլոգիական բաժանմունքը առաջիններից է, որ սկսեց Գերմանիայում կիրառել շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման նորագույն խնայող մեթոդ: Թերապիայի տվյալ տեսակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շագանակագեղձի վրա կտրվածք չի արվում, այն չի տաքացվում և չի էլ հեռացվում:

Մինիմալ ինվազիվ միջամտությամբ, նույն կերպ, ինչպես և ցիստոսկոպիայի ժամանակ, բացում են միզուկը` այդպիսով տեղաշարժելով պրոստատայի մեծացած հյուսվածքը:

«Այլ կերպ ասած, մենք շագանակագեղձը կապկպում ենք բազում թելերով այնպես, որ այն այլևս չի խոչընդոտում միզարձակմանը», – պարզաբանում է դոկտոր Մարտին Շենտալերը` Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ուրոլոգիական բաժանմունքի վարիչի տեղակալը:

«Այս պարագայում չենք հպվում սֆինկտերի ոչ արտաքին ոչ էլ ներքին մկաններին»: Հիվանդների համար այս ամենն ունի հետևյալ նշանակությունը. ի տարբերություն համընդհանուր ընդունված մոտեցումների, ինչպիսիք են պրոստատայի ռեզեկցիան ու տարատեսակ լազերային թերապիաները, տվյալ մեթոդը թույլ է տալիս սեռական ակտի ժամանակ պահպանել սերմնաժայթքման ֆունկցիան:

Բացի այդ, նոր մեթոդը չի ենթադրում որևէ բարդություն, ինչպես օրինակ էրեկցիայի խանգարումները կամ դժվարացած միզարձակումը: Վիրահատությունը տևում է ընդամենը 10 րոպե և վտանգավոր չէ արնահոսության ու այտուցների տեսակետից, ինչպես որ հաճախ պատահում է շագանակագեղձի հյուսվածքների հեռացումից հետո:

«Մենք բավական մեծ հաջողությունների ենք հասել», – ասում է դոկտոր Շենտալերը: «Նոր մեթոդի կիրառման շնորհիվ նվազագույնի են հասցվում այնպիսի գանգատներ, ինչպիսիք են հաճախամիզությունը (նաև գիշերը), այրոցը և անմիզապահությունը»:

7777

Տեսանյութեր

Լրահոս