Թույլ մի տվեք, որ աչքերը մշտապես լարված լինեն։ Յուրաքանչյուր 20 րոպեն մեկ անգամ դադարեցրեք աշխատանքը և հայացքը հեռուն հառեք։ Սա հատկապես խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր կարճատես են։
«Տարվա այս եղանակին սպիրոմետրիա անելու անհրաժեշտությունը մեծանում է: Սպիրոմետրիա բառացի նշանակում է՝ շունչ չափել, և դա առաջին բանն է, որ պետք է անել թոքերի հիվանդությունները հայտնաբերելու համար: Դա մեզ հնարավորություն է տալիս հնարավորինս վաղ տեղեկանալ թոքերի հետ կապված այս կամ այն հիվանդության առկայության մասին»:
Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին:
Եթե դուք միայն սև սուրճ եք խմում առանց շաքարի և առանց կաթի, ապա ամեն ինչ կարգին է։ Սուրճի միջին բաժինը 400 կալորիա է պարունակում. դա հավասար է մի աման մակարոնի և պանրի կալորիականությանը։ Այս ամենն օշարակի, շաքարի, հավելումների ավելացման արդյունք են։
Գոյություն ունի միջոց, որը կարող է օգնել ազատվել հազից։ Քսուքը պետք է քսել ոտքերին, գուլպա հագնել և թողնել ողջ գիշեր։ Տեխնիկան օգտագործվում է արդեն մի քանի տարի։ Քսուքը կոչվում է VapoRub: Այս մեթոդը տարածում է ստացել 2007թ.։ Շատ գիտնականներ նշում են, որ պրակտիկա այս առումով չկա, բայց դա չի կագնեցնում շատ մարդկանց քսուքն օգտագործելուց։
PepsiCo Inc-ը, որը գազավորված ըմպելիքների՝ մեծությամբ երկրորդ արտադրողն է աշխարհում, նպատակ է դրել մինչեւ 2025 թվականը նվազեցնել շաքարի, նատրիումի եւ հագեցած ճարպերի պարունակությունն իր արտադրանքում: Այս մասին գրում Է Fortune հրատարակությունը:
Միշտ սառը ձեռքեր ունենալը բավական տարածված երևույթ է, որը մի քանի պատճառ ունի։ Անհանգստանալ պետք է այն դեպքում, երբ բացի ձեռքերի սառնությունից՝ մշտական մրսածություն եք զգում։
Մենք ոչ միշտ ենք ժամացույցին նայում որևէ բան ուտելուց առաջ։ Սակայն սնունդ ընդունելուց որոշ ժամանակ անց մենք անհարմարություն ենք զգում, որովայնի փքվածություն է առաջանում, իսկ ժամանակի ընթացքում նաև ավելորդ քաշ ենք հավաքում։ Սխալ ժամանակ ընդունված սնունդը կարող է անհարմարություններ առաջացնել։ Ցանկը կօգնի կողմնորոշվել, թե որ մթերքը երբ է պետք օգտագործել։
Եթե հետաքրքրվում եք առողջ սնունդով և փնտրում եք աշխարհի ամենաօգտակար մթերքը, որոնք կարող են օրգանիզմն ապահովել անհրաժեշտ վիտամիններով, ապա այս տեղեկատվությունը կհետաքրքրի ձեզ։ Այդպիսի մթերք գոյություն ունի. դրանցից մեկը խուրման է։ Այն մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, օրգանիզմին հնարավորություն է տալիս առողջ մնալ և պայքարել որոշ հիվանդությունների դեմ։
Կաթն արժեքավոր մթերք է, որը հնարավոր չէ փոխարինել ոչնչով:
Տարիքի հետ մեր մարմինը փոխում է իր ձևը։ Օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է արտադրում, մաշկը կորցնում է խոնավությունը և առաձգականությունը։ Տոնուսի կորուստը նախևառաջ զգացվում է իրանի հատվածում։
Գերադասելի է խմել ուտելուց հետո՝ նյութափոխանակությունը լավացնելու համար։ 200 մլ ջուրը եռացրեք, ավելացրեք մեկ գդալ չորացրած ռոզմարին և թողեք եռա 3 րոպե։ Անջատեք կրակը, փակեք կաթսան և թողեք 5 րոպե։
Ժելատինը պարունակում է ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մաշկի, մազերի և եղունգների աճի համար, այլև՝ իմունային համակարգի օպտիմալ աշխատանքի և քաշի կանոնավորման։ Ժելատինում պարունակվող նյութերը հակաբորբոքային հատկություն ունեն, ինչը կարող է օգնել արագացնել վերքերի ապաքինման ընթացքը։
Դերմատոլոգիայի ամերիկյան ակադեմիան վիճակագրական տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ում ակնեն մաշկի ամենատարածված խնդիրներից մեկն է։ Այս խնդրին առնչվում է 40-50 մլն մարդ։ Ակնեն ժամանակակից հասարակության ընդհանուր խնդիրն է։
Ասպիրինը դեռ վաղուց հայտնի է որպես միջոց՝ մազերի հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար։ Այս միջոցը խորհուրդ է տրվում բարակ, ծավալ չունեցող մազերի, ինչպես նաև ներկած մազերի համար։
Գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք կարող են առաջացնել այս հիվանդությունը։
Սա բջջային նյութափոխանակության յուրահատուկ մեխանիզմ է, որի ընթացքում բջիջը յուրացնում է կալիումը և նատրիում տալիս, որն անոթները պաշտպանում է կծկումներից և սպազմից։ Սա նշանակում է, որ աղի՝ օպտիմալ քանակով օգտագործումը նպաստում է տրոմբների պրոֆիլակտիկային, այսինքն՝ նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը։
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը Վլադիկովկասից տեղեկացնում է, որ տեղի 3 կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 8 տուժած։
Ավելորդ քաշը, ֆիզիկական վարժությունների բացակայությունը և սխալ սնունդը կարող են հանգեցնել այտուցների առաջացման ոչ միայն՝ ոտքերի, այլև՝ ձեռքերի հատվածում։ Այս ամենը տեղի է ունենում օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառով։ Գիշերային ժամերին այս ամենը մեզ ավելի է անհանգստացնում, քանի որ արյան շրջանառությունը դանդաղում է, ճնշումը՝ մեծանում, դրա հետ միասին մեծանում է նաև անհարմարության զգացումը։
Ասպիրինը կարելի է օգտագործել նաև մազերի փափկեցման համար։ Այդ պրոցեդուրայի արդյունքում մազերը փայլ և լրացուցիչ ծավալ կստանան։ Կես լիտր ջրի մեջ անհրաժեշտ է ասպիրինի երկու դեղահաբ լուծել։ Պարբերաբար կրկնելու դեպքում մազերն ավելի ենթարկվող կդառնան։
Գոյություն ունեն պարզ և բնական միջոցներ, որոնք կարող են օգնել մազաթափության դեմ պայքարում։ Անհանգստանալու կարիք չկա. հնարավոր է խուսափել սոխի տհաճ հոտից. դրա պատճառով պետք չէ հրաժարվել այս արդյունավետ դիմակից։
Սխտորը ոչ միայն օգնում է նորմալացնել նյութափոխանակությունը, այլև հակաբորբոքային հատկություններ ունի։ Այն օգնում է հանգստացնել որովայնը և խուսափել գազերից։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում, քանի որ հենց այդ դեպքում սխտորի բոլոր օգտակար հատկությունները պահպանվում են։
Մեղրով դիմակ պատրաստելու համար ասպիրինի մեկ դեղահաբը թրջեք ջրով, ապա ավելացրեք մեկ գդալ մեղր։ Դիմակը պետք է քսել մաքուր և մի փոքր խոնավ մաշկին, պահել 5-10 րոպե, ապա զգուշությամբ մերսել դեմքը 1-2 րոպե, լվանալ դիմակը և խոնավեցնող կրեմ քսել։ Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք սա շաբաթվա ընթացքում երկու անգամ։
Չորացրած սև սալորն այսօր շատ տարածված է, և այն կարող է օգտակար լինել քաղցկեղի կանխարգելման հարցում։ Նշված հետազոտություններն անցկացվել են Նենսի Թյորների կողմից, ով Տեխասի համալսարանի՝ սննդի և մթերքի բաժնի հետազոտության պրոֆեսոր է։ Հետազոտության իմաստն այն էր, որ սև սալորն օգնում է աղիների բակտերիաների պահպանմանը։
1959թ. ապրիլի 14-ին АСД Ф-1-ի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը գաղտնագրվեց։ Հետագայում, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, այս սկսեցին վաճառել դեղատներում։ Այսօր էլ այն գոյություն ունի, բայց «լուռ»։ Բժիշկների մեծ մասը դեղամիջոցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չունի։
Բարձր ճնշումը հանգեցնում է գլխուղեղի անոթներ արյան ներհոսքի խանգարման, ինչը բացասաբար է ազդում մարդու նյարդային համակարգի գործունեության վրա: Գիտնականներն իրենց եզրակացություններն արել են՝ ամփոփելով տարեցների մոտ կոգնիտիվ խախտումների զարգացման պատճառներին նվիրված հետազոտությունների արդյունքները:
Մի քանի անգամ կրկնեք սա և կհամոզվեք, որ այն արդյունավետ է։ Հաջորդ առավոտ արդեն չեք հիշի, թե երբ եք սկսել նորմալ շնչել։ Այս ամենի մեջ գլխավորն այն 7 վայրկյաններն են, երբ պահում եք շունչը։ Շունչը պահելու ընթացքում դանդաղում է սրտի ռիթմը, և իջնում է տագնապայնությունը։ Այսինքն՝ ձեր հոգսերը դադարում են անհանգստացնել ձեզ։ Հանգիստ վիճակը փակում է բոլոր «դռները» բացասական մտքերի առաջ, և դուք կարողանում եք քնել։ Այս տեխնիկայի արդյունքները դրական են նաև քնի որակի առումով։ Երբ սիրտը դանդաղ է զարկում, օրգանիզմը բավարար քանակով թթվածին է ստանում, իսկ դա անհրաժեշտ պայման է ամբողջական հանգստի համար։
Վիճակագրությունը ցույց է տալիս՝ յուրաքանչյուր տարի կրծքագեղձի քաղցկեղով տառապող հիվանդների թիվն աճում է։ Ավելորդ քաշը, ալկոհոլի հաճախակի օգտագործումը և պասիվ կյանքը մեծացնում են հիվանդանալու հավանականությունը։ Մամոգրաֆիայի ոլորտում գիտնականների գիտելիքները մեծանում են, իսկ ուլտրաձայնային հետազոտությունները յուրաքանչյուր տարի զարգանում են, սակայն, ցավոք սրտի, հիվանդների քանակը չի նվազում։
Շուրջ 14 ժամ տևած վիրահատությանը մասնակցում էր բժիշկների և բուժսպասարկող անձնակազմի շուրջ 60 հոգանոց թիմ:
Նեխուրը հարուստ է բջջանյութով, որն աղիները մաքուր և առողջ է պահում։ Այն նաև հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են բորբոքման և թթվայնության դեմ։ Այն օգտագործվում է հոդացավերի բուժման, արյան բարձր ճնշման իջեցման համար։