Ճաքճքած շուրթեր։ Եթե շուրթերին և բերանի անկյուններում ճաքեր են հայտնվել, մկանային թուլություն եք զգում, առկա է մազաթափություն, ինչպես նաև խնդիրներ կենտրոնանալու հետ, սա օրգանիզմում B2 վիտամինի անբավարար քանակի պարզ նշան է։ Հավասարակշռությունը վերականգնելու գործում ձեզ կօգնեն ձուն, կաթնամթերքը, ընդեղենը, լոլիկը, տանձը, սոյան, ծաղկակաղամբը։
Այս բուժիչ, հրաշագործ թուրմը հնարել է Սուրբ Հիլդեգարտ Բինգենցին՝ գերմանացի կին վանականը, գրողը և փիլիսոփան:
Մթերքը, որ օգտագործում ենք ամենօրյա կյանքում, կարող է ամենևին էլ այն չլինել, ինչ կարծում ենք։ Մթերքի ցանկը, որն ամենահաճախն են կեղծում։
Մարդու օրգանիզմը բարենպաստ միջավայր է մակաբույծների համար։
Սրտամկանի ինֆարկտը կանանց շրջանում մահացության հիմնական պատճառներից մեկն է։ Շատ կարևոր է իմանալ դրա նշանները և քայլեր ձեռնարկել դրանց դրսևորման դեպքում։
Ներկայացնում ենք 7 մթերք, որոնք կօգնեն արագացնել մազերի աճը։
Հավի ձուն շատ օգտակար և ունիվերսալ մթերք է։ Այն կարելի է օգտագործել առանձին և մի շարք ճաշատեսակների մեջ
Բակտերիաների կենսագործունեությունը ճնշելու սխտորի հատկությունը վաղուց է հայտնի։ Այն հիանալիորեն պայքարում է մակաբույծների, սնկերի և բակտերիաների դեմ։ Ակտիվացնելով նյութափոխանակությունը՝ սխտորը բաձրացնում է իմունիտետը և նպաստում նույնիսկ քրոնիկական հիվանդությունների բուժմանը։ Ոչ բոլորն են սիրում սխտորի համը, ինչը դրանից հրաժարվելու պատճառ չպետք է դառնա, քանի որ նայն կարելի է եփել հավի և կարտոֆիլի հետ։
Մագնեզիումն օրգանիզմն խիստ անհրաժեշտ հանքանյութերից մեկն է։ Առողջության հետ կապված խնդիրները, որոնք առաջանում են այս հանքանյութի անբավարար քանակի հետևանքով, կարող են զգալի լինել։ Մագնեզիումն առաջին հերթին՝ դիտարկվում է որպես հանքանյութ՝ ոսկորների և սրտի համար, սակայն իրավիճակը մի փոքր այլ է։ Այն պարունակվում է օրգանիզմում՝ ավելի քան 300 ֆերմենտների մեջ, և կարևոր դեր է կատարում դետոքսիկացիայի գործընթացում։
Հավանաբար բոլորի խոհանոցներում կարելի է սխտոր գտնել։ Մենք այն ավելացնում ենք տարբեր ճաշատեսակների և չպետք է մոռանանք այն մասին, որ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
Վահանաձև գեղձի առողջության պահպանում։ Ըստ կայքի՝ վահանաձև գեղձի խնդիրների հիմնական պատճառները կապված են բորբոքումների և իմունային համակարգի հետ։ Երբ այս ամենը չի վերահսկվում, անձի մոտ կարող են ի հայտ գալ վահանաձև գեղձի աշխատանքի անհավասարակշռության դրսևորումներ։ Կոկոսի յուղը կարող է օգտակար լինել ոչ միայն իմունային համակարգը կարգավորելու, այլև բորբոքումները նվազեցնելու գործում։
Ալիքավոր, հաստ և երկար մազերի դեպքում կես բաժակ քացախը խառնեք քառորդ բաժակ տաք ջրի հետ։ Այս դեպքում քացախը հարկավոր է օգտագործել 2 շաբաթվա ընթացքում 1 անգամ։
Բողկը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն կարող է օգնել մի շարք հիվանդությունների դեպքում, լավացնել ընդհանուր առողջական վիճակը, մաշկը, նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Բացի այդ, բողկը կօգնի լավացնել լյարդի վիճակը և քայքայել լեղապարկում առաջացած քարերը։
Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Դեմքի մաշկն արձագանքում է օրգանիզմի աշխատանքի ցանկացած խանգարման և փոփոխության՝ մեզ ուղարկելով նշաններ, այդ թվում՝ բշտիկների տեսքով։ Որ օրգանների աշխատանքին է հարկավոր ուշադրություն դարձնել, եթե դեմքին բշտիկներ են հայտնվել։
Սինթետիկ վիտամիններին փոխարինելու և օրգանիզմն առողջացնելու հարցում Ձեզ կօգնի մեղվաբուծության ամենաարժեքավոր մթերքը՝ մեղվի ծաղկափոշին:
Այս համեղ դիետան նախատեսված է 10 օրվա համար։ Հետևելով դրա կանոններին՝ կարող եք այդ ընթացքում ազատվել 2.5-4 կիլոգրամ քաշից։ Յուրաքանչյուր օր հարավոր է 500 գրամ յոգուրտ ուտել՝ այն բաժանելով չորս մասի։ Վերջին անգամ ուտել հարկավոր է քնելուց 2-3 ժամ առաջ։
«Շատերը կամ ընդհանրապես դեղ չեն խմում, կամ ունեն բարձր ճնշում, բայց իրենց լավ են զգում ու չեն խմում: Չեն պատկերացնում, որ թեկուզ իրենց լավ են զգում, բայց բարձր ճնշում ունենալը վտանգավոր է: Լինում են դեպքեր, դեղերը խմում են այն ժամանակ, երբ վատ են զգում, այնինչ, անհրաժեշտ է հետևողական օգտագործել դեղերը` լինելով բժշկի վերահսկողության տակ: Եղել է դեպք, երբ եկել էին մեզ մոտ ճնշումը բարձր, հևոցով, կապտած, բայց դեղ չէին խմում»,-ասաց Լևոն Քոչարյանը:
Գինձը (կորիանդր) անվանում են նաև չինական համեմ։ Ոչ բոլորը գիտեն այն մասին, որ սա բնական բուժիչ միջոց է։ Այն ծաղկում է ամռան կեսին, ապա ձևավորվում են դեղնաշագանակագույն պտուղները։ Սերմերն օգտագործվում են՝ որպես համեմունք, որը հրաշալի հավելում է մսային, ձկնային ճաշատեսակներին, ապուրներին։
«Ես խոսել եմ հայ տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի հետ: Նա փոխանցեց, որ հիվանդների առողջական վիճակը համապատասխանում է իրականացված վիրահատությանը: Ասացին, որ առողջական վիճակը նորմայի մեջ է: Այս փուլում այսքանն են կարող ասել, հույս ունենք, որ սկսած գործի սկիզբը դրական կլինի»,-ասաց Ծաղիկ Վարդանյանը:
Մեր մասնագետները բազմիցս հավաստիացրել են, որ զիպրեքսային փոխարինող տարբեր դեղերով բուժվող շատ ավելի մեծաթիվ հիվանդներ դժգոհություններ չեն ունենում։ Ի դեպ, նրանց տրամադրվող այլ անվանումներով դեղերի ազդող նյութն օլանզապինն է։
Բուլղարացի պրոֆեսոր Խրիստո Մերմերսկին կյանքի կեսը զբաղվել է հատիկավորների, հատկապես՝ ցորենի հետազոտությամբ:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչից է կախված ձվի գույնը, և ո՞րն է նախընտրելի օգտագործել։ Դեղնուցի գույնը որոշում են հակաօքսիդանտները, որոնք նպաստում են վիտամին A-ի ձևավորմանը և լավացնում ոսկորների վիճակը։ Հետևաբար՝ որքան հագեցած է դեղնուցի գույնը, այնքան շատ օգտակար նյութեր է այն պարունակում։
Յոդը քսելով մարմնին՝ կարելի է հասկանալ՝ արդյո՞ք օրգանիզմը յոդի պակաս ունի, թե՞ ոչ, բուժել հազը, ազատվել հարբուխից և մրսածությունից, արագացնել վնասվածքների ապաքինումը։
Չիկագոյի համալսարանի բժիշկներն օտարերկրացի գործընկերների հետ համատեղ պարզել են ձիթայուղի նոր օգտակար հատկությունը:
Վահանաձև գեղձի թերֆունկցիան անուղղակիորեն ազդում է նյութափոխանակության վրա։ Այս գեղձի խնդիրների մասին կարող են վկայել դեպրեսիան, փորկապությունը, մազաթափությունը, հյուծվածությունը։ Մարդիկ հաճախ են հարցնում, թե ինչու չեն կարողանում ազատվել քաշից՝ չնայած քիչ են ուտում։ Սա կարող է նշանակել, որ օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում։
Սա իդեալական նախաճաշ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այն արդյունավետորեն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, բացի այդ՝ բավական համեղ է, նպաստում է աղիների նորմալ աշխատանքին՝ լուծելով փորկապության հետ կապված խնդիրը։ Սրա պարբերական օգտագործումը կարող է օգնել ազատվել 3-5 կիլոգրամից։
ընդեղենն օգտակար է առողջության համար։ Այն սիրում են շատերը, քանի որ դրանք համեղ են, օգնում են արագ հագեցնել քաղցի զգացումը։ Սակայն հարկավոր է հիշել, որ ընդեղենը չարաշահելը ևս կարող է առողջության համար անցանկալի հետևանքների հանգեցնել։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել 24 նուշ կամ 14 ընկույզ։ Բրազիլական ընկույզի օրական նորման 8-ն է։
«Հիվանդը, ով վստահեց իր առողջությունը բժիշկներին, կին է Արցախից, ով պետք է մեկներ արտերկիր` նույն վիրահատությունը կատարելու նպատակով: Երկրորդ հիվանդը տղամարդ է, ում մոտ եւս քիմիաթերապիայից հետո հիվանդությունը կրկնվել էր»,-ասաց նա:
Պլաստիկ տարաները հաճախ են օգտագործվում թարմ և մշակված սնունդը պահելու համար։ Ոչ բոլոր մթերքներն է անվտանգ դրանցում պահելը։ Դրանցից շատերն արագ փչանում են, քանի որ այս տարաներում բակտերիաներն առավել արագ են բազմանում։ Հաճախ մարդիկ չեն էլ մտածում սրա մասին և շարունակում են պլաստիկ ամաններն օգտագործել մթերքը պահպանելու համար՝ առանց նախազգուշական միջոցներ կիրառելու։