Բաժիններ՝

Ինչու է հարկավոր մայոնեզը քսել գլխին

Fithacker.ru-ն գրում է, որ ոջիլները հատկապես տարածված են երեխաների շրջանում, ովքեր մանկապարտեզ կամ դպրոց են հաճախում։ Եթե ցանկանում եք խուսափել քիմիական միջոցների օգտագործումից, բայց լուծել այս խնդիրը, ձեզ օգնության կհասնեն հետևյալ միջոցները։

1. Մայոնեզ։ Տանը պատրաստված կամ խանութից գնված մայոնեզը հրաշալի միջոց է ոջիլների դեմ պայքարում։ Մայոնեզը քսեք գլխի մաշկին և թողեք երկու ժամ։ Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք։ Լավ լվացեք մազերը, սանրեք։

2. Յուղ և քացախ։ Հավասար քանակով խառնեք յուղն ու քացախը, քսեք չոր մազերին՝ զգուշորեն մերսելով գլխի մաշկը։ Մազերը փաթաթեք սրբիչով։ 20 րոպե անց մազերը լվացեք շամպունով։

3. Սոխ։ Քամեք մի քանի սոխի հյութ, քսեք մաշկին, թողեք 4 ժամ։ Լվացեք մազերը։

4. Կերակրի սոդա։ Եթե ոջիլների քանակը քիչ է, կերակրի սոդան խառնեք տաք ջրի հետ։ Դրանով թրջեք սանրը, սանրեք մազերը։ Եթե ոջիլների քանակը շատ է, հարկավոր է կերակրի սոդայով խառնուրդը քսել մաշկին, լվանալ 10 րոպե անց։

5. Թեյի ծառի եթերային յուղ։ Թեյի ծառի յուղը հայտնի է բշտիկների դեմ պայքարում, բայց կարող է նաև օգտակար լինել ոջիլների դեպքում։ 4 ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք 1 թեյի գդալ թեյի ծառի յուղի հետ։ Լավ խառնեք, քսեք գլխամաշկին, թողեք 15 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս