Արյան բարձր ճնշում ունե՞ք. փորձեք 2 բաղադրիչով պատրաստվող այս թեյը
Fithacker.ru-ն գրում է, որ արյան բարձր ճնշման դեպքում մեծանում են առողջության հետ կապված մի շարք ռիսկեր, ինչպիսիք են սրտային հիվանդությունները, կաթվածը, աթերոսկլերոզը, երիկամային անբավարարությունը։
Արյան ճնշման բարձրացմանը նպաստում են մի խումբ գործոններ, այդ թվում՝ տարիքը, ավելորդ քաշը, նստակյաց կենսակերպը, անառողջ սնունդը, թմրամիջոցներն ու ալկոհոլի չարաշահումը, դիաբետը, երիկամների, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, և այլն։ Արյան բարձր ճնշման հետ կապված խնդիրների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժշկի օգնությանը և հետևել նրա խորհուրդներին։
Բացի այդ՝ հարկավոր է շատ միրգ օգտագործել, նվազեցնել աղի օգտագործումը, ֆիզիկապես ակտիվ լինել, հրաժարվել սննդից, որը վատացնում է վիճակը, հրաժարվել մշակման ենթարկված մթերքի, ալկոհոլի օգտագործումից, ծխախոտից, հեռու մնալ սթրեսից։ Առաջարկվող թեյի կօգնի ձեզ արյան ճնշման կարգավորման գործում։ Այն օրգանիզմը կապահովի սննդարար նյութերով, որոնք օգտակար են արյան ճնշման նվազեցման համար։
Բաղադրիչներ
• 2 լիտր ջուր
• 60 գրամ արմավ
• 200 գրամ նեխուր։
Պատրաստման եղանակը։ Մաքրեք ու լվացեք նեխուրը, արմավը։ Մանր կտրատեք նեխուրը, բոլոր բաղադրիչները դրեք տարայի մեջ, կրակին թողեք 30 րոպե։ Թափեք կոշտ հատվածները, օգտագործեք հեղուկը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը