Նյութափոխանակությունը լավացնելու և որովայնում առկա ծանրությունը թեթևացնելու միջոցներ
Հատկապես տոն օրերին չափից շատ ուտելու արդյունքում տհաճ զգացողություն է առաջանում։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ իրավիճակն էլ ավելի է բարդանում, եթե օգտագործում ենք յուղոտ և ծանր մթերք։ Կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք հնարավորություն կտան լավացնել նյութափոխանակությունը և թեթևացնել իրավիճակը։
1. Մեկ գդալ կերակրի սոդան կան խնձորի քացախը կօգնեն իջեցնել թթվայնությունը և ազատվել սրտխառնոցից։ Խառնեք այն ջրի հետ և միանգամից խմեք։ Որոշ ժամանակ անց վիճակը կթեթևանա։
2. Հանքանյութերը, հատկապես՝ կալցիումն ու մագնեզիումը, դրական ազդեցություն են ունենում որովայնի վրա և կարող են օգնել ազատվել փքվածության զգացումից։
3. Այս դեպքում կարող են օգնության հասնել նաև կիտրոնն ու պղպեղը։ Կիտրոնի հյութը քամեք մեկ բաժակ ջրի մեջ, ավելացրեք մի պտղունց աղացած սև պղպեղ, միանգամից խմեք։ Այն կօգնի նյութափոխանակությանը և կարագացնի մթերքի յուրացումը։
4. Իրավիճակը թեթևացնելու գործում կօգնի նաև կարմիր խաղողի հյութը։ Այն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք քայքայում են ճարպը։ Բայց պետք է հիշել, որ 2 բաժակից ավելի չի կարելի օգտագործել. դա առավել կվատացնի վիճակը։
5. Պետք չէ մոռանալ նաև կիտրոնի մասին։ Կիտրոնի հյութը քամեք, խառնեք մեկ բաժակ ջրի հետ և միանգամից խմեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը