Կարինե Աթայանն ընդունել է մի խումբ բժիշկների

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է ՌԴ -ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանին, Մոսկվայի N 4 պետական ախտորոշիչ կլինիկական կենտրոնի խորհրդատվական-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, բժիշկ սրտաբան, բ.գ.թ. Սուսաննա Ավակովային, Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի բուժական գծով բաժնի վարիչի տեղակալ, կարդիովիրաբույժ, բ.գ.թ. Պավել Քաղքցյանին և «Prime Smile» ստոմատոլոգիական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Խանզադյանին:

ԱՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝
Ալբերտ Անդրյանը Կարինե Աթայանին է ներկայացրել իրենց այցի նպատակը՝ աջակցություն ցուցաբերել Արցախի առողջապահության ոլորտին՝ կազմակերպել գիտաժողովներ, վարպետաց դասեր գործնական պարապմունքների ձևով: Հանդիպման ընթացքում նախարար Աթայանի հետ քննարկվել են հետագա համագործակցության ուղիները: Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին նախաձեռնած աշխատանքների համար:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31