Ցանկանում եք հարթ որովա՞յն ունենալ. հրաժարվեք այս մթերքից, որն օգտագորում եք ամեն օր

Fithacker.ru-ն գրում է, որ, եթե ցանկանում եք հարթ որովայն ունենալ, հարկավոր է հրաժարվել որոշակի մթերքից, որի օգտագործման արդյունքում մարմնի այս հատվածում ճարպեր են կուտակվում։

1. Հրաժարվեք կաթնամթերքից։ Այո՛, թեև կաթնամթերքն օգտակար է, հարթ որովայն ունենալու համար հարկավոր է հրաժարվել դրանից։ Հատկապես կաթի օգտագործումը կարող է հանգեցնել գազերի առաջացման և որովայնի փքվածության։ Եթե կաթ շատ եք սիրում, այն կարող եք փոխարինել բնական յոգուրտով։

2. «Ոչ» ասեք վերամշակված մթերքին, սուրճին, ռաֆինացված շաքարին ու ալկոհոլին։ Հարկավոր է հրաժարվել ալկոհոլից և սուրճից՝ որովյանի հատվածում կուտակված ճարպերից ազատվելու նպատակով։ Մշակված սնունդն արագացնում է ճարպի կուտակումը, իսկ ռաֆինացված շաքարը գեղեցիկ կազմվածք ունենալու գլխավոր խոչընդոտներից մեկն է։

3. Նվազեցրեք աղի օգտագործումը։ Մեծ քանակով աղի օգտագործման հետևանքով հեղուկը կուտակվում է օրգանիզմում։ Անհրաժեշտ է առավելագույնս կրճատել աղի օգտագործումը։

Կարդացեք նաև

4. Հրաժարվեք համեմունքից։ Որովայնի գրգռվածությունը, որ հաճախ կարող է անհանգստացնել, հիմնականում կապված է համեմունքների օգտագործման հետ։ Դրա օգտագործումը կարող է նյութափոխանակության հետ կապված խնդիրների առաջացման հանգեցնել, իսկ դանդաղ նյութափոխանակության հետևանքով որովայնի հատվածում ճարպերի քանակը կարող է միայն ավելանալ։

5. Հրաժարվեք ածխաջրերից։ Ածխաջրերը դանդաղեցնում են ճարպերի այրման գործընթացը։ Հարկավոր է հրաժարվել հացից, պաստայից, քաղցր մթերքից։ Օգտագործեք սպիտակուցներով հարուստ մթերք։

6. Միրգ օգտագործեք։ Մրգերը կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից, ինչպես նաև օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով։ Միայն թե հարկավոր է չչարաշահել դրանք և չօգտագործել երեկոյան ժամերին։ ճարպերն այրելու գործում լավագույնս կօգնեն ցիտրուսային մրգերը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս