Կարևոր է բոլոր կանանց համար. մակերիկամների հյուծվածության նշանները
Mirkrasoty.life-ը գրում է, որ չափազանց կարևոր է սովորել հասկանալ օրգանիզմին և ընկալել նշանները, որոնք այն ուղարկում է։ Առաջին նշանները, որոնք վկայում են այն մասին, որ մակերիկամները գերբեռնված են, առկա է դրանց թերֆունկցիա, հետևյալն են.
- անհանգստություն
- նյարդային վիճակ
- սթրեսից ազատվելու անկարողություն
- անհամբերություն, գրգռվածություն
- գլխապտույտ
- դող
- ձեռքերի դող
- սրտի արագացած զարկեր
- քնի հետ կապված խնդիրներ
- սրտխառնոց, ջերմության բարձրացում սթրեսի դեպքում
- քրտնարտադրություն
- արյան մեջ շաքարի ցածր մակարդակ
- աղի, քաղցր ուտելու ցանկություն
- դիարեա
- խուճապի զգացում
- ընդհանուր կամ տեղային թուլություն
- մարդկանց հետ շփվելու դժվարություններ
- կենտրոնանալու անկարողություն
- գերզգացմունքայնություն
- իռացիոնալ վախ
- գրիպանման երևույթներ
- ցավ ամբողջ մարմնում
- գլխացավ
- հյուծվածություն
- ցրվածություն
- սովի անսպասելի զգացում
- սննդարար նյութերի վատ յուրացում
- մթագնած գիտակցություն
- որովայնի թթվայնության իջեցում
- գերզգայունություն հավելումների նկատմամբ
- ցավ գոտկատեղում
- մկանային թուլություն
- շնչահեղձություն
- սուրճը նպաստում է ալարկոտության զգացմանը
- առավոտյան արթնանալու համար հարկավոր է սուրճ խմել
- փսխում՝ նույնիսկ մի փոքր կռանալու հետևանքով
- մուգ շրջանակներ աչքերի շուրջ
- հաճախակի միզարձակում
- աղիների գրգռում
- ցավեր մակերիկամների հատվածում
- էստրոգենի բարձր մակարդակ
- ինքնազգացողության լավացում երեկոյան ժամը 6-ից հետո
- ալերգիայի սրացում։
Եթե նկատում եք թվարկված նշանները, խորհուրդ է տրվում դիմել բժշկի օգնությանը՝ հասկանալու համար՝ արդյո՞ք առկա են առողջական խնդիրներ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը