
Ձեզ տանջում են հոդացավե՞րը. հյութեր, որոնք կօգնեն ազատվել ցավից

Budetezdorovy.ru-ն գրում է, որ արթրիտը բորբոքային հիվանդություն է, որն ուղեկցվում է ուժեղ ցավով։ Սովորաբար ցավը հատկապես սուր է զգացվում առավոտյան ժամերին՝ արթնանալուց հետո։ Այս բնական հյութերը կօգնեն մեղմացնել այն։
1. Արքայախնձորի հյութ։ Արքայախնձորը բնական ֆերմենտներ է պարունակում, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն։ Այն կարող է օգնել թեթևացնել հոդացավերը, բացի այդ՝ օրգանիզմը կհագեցնի անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով, էներգիա կհաղորդի։ Խորհուրդ է տրվում ամեն օր 300-350 մլ արքայախնձորի հյութ խմել։
2. Բալի հյութ։ Բալը հակաբորբոքային ազդեցություն ունեցող նյութ է պարունակում, որը կարող է նաև թեթևացնել արթրիտի հետևանքով առաջացող ցավը։ Բացի այդ՝ բալը հարուստ է բետա-կարոտինով և պղնձով, որոնք օգտակար են արթրիտի դեպքում։ Օրվա ընթացքում հարկավոր է 300 մլ բալի հյութ խմել։
3. Հում կարտոֆիլի հյութ։ Կարտոֆիլի հյութն արթրիտի և այլ բորբոքային պրոցեսների դեմ պայքարում օգտագործվում է դեռ վաղ ժամանակներից։ Արթրիտի դեպքում խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2 անգամ 100 մլ թարմ պատրաստված կարտոֆիլի հյութ օգտագործել։
Առողջության հետ կապված լուրջ խնդիրների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժշկի օգնությանը և հետևել նրա խորհուրդներին։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը