Արթրիտը հոդերի բորբոքային հիվանդություն է, տարածված խնդիր, որով տառապում է աշխարհի բնակոչության բավական մեծ հատված։ Ներկայացնում ենք արթրիտի 6 վաղ նշանները։
Գլխի կոնկրետ հատվածում մշտական ցավը կարող է վկայել այս կամ այն օրգանի աշխատանքի խանգարման մասին։ Լուսանկարում պատկերված են մշտական գլխացավի մի քանի հատվածներ։
Պարզեցվել և կրճատվել են դեղատների, դեղատնային կրպակների համար սահմանված կառուցվածքային և տարածքային չափսերը։ Առևտրի սրահի և սպասասրահի չափերը նախկին 18 ք.մ-ից դարձել են 12։ Այլևս պարտադիր չէ, որ դեղատները հանգստի սենյակ ունենան (կրճատվել է 8ք.մ տարածք)։
Աղիներում մակաբույծների առկայությունը լուրջ խնդիր է, որը ժամանակին չլուծվելու դեպքում կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Աղիներում մակաբույծների առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները։
Պատվաստանյութերը չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ: Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: 2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 229 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազ մել է 14.6)։
Ձկան յուղն օգտակար է, քանի որ A և D վիտամիններ է պարունակում։ A վիտամինի շնորհիվ ձկան յուղն օգտակար է մազերի, եղունգների և մաշկի համար։ Այս վիտամինի անբավարար քանակի նշաններ են մաշկի, մազերի չորությունը, եղունգների շերտավորումը։ Վիտամին D-ն հանգստացնում է նյարդային գրգռվածությունը, մկանների ջղաձգումների հակումը, նպաստում է, որ կալցիումն ու ֆոսֆորը հասնեն բջիջներին։
Սպիտակ թեյը համարվում է ամենաթանկ և նրբաճաշակ տեսակը:
Գոյություն ունեն մի խումբ մթերքներ, որոնք ցածր ջերմաստիճաններում կորցնում են իրենց օգտակար հատկությունները։ Ներկայացնում ենք մթերքների ցանկը, որոնք հարկավոր չէ տեղավորել սառնարանում։
Թուզը վաղուց է հայտնի իր օգտակար հատկություններով։ Setmar.ru կայքը ներկայացրել է թզի օգտակար հատկությունները։
Կակաոն կարող է էներգիա հաղորդել, պաշտպանել վարակներից։ Այն կարող է նաև լավացնել տրամադրությունը։ Կակաոն պարունակում է նյութեր, որոնք լավացնում են հիշողությունը և խթանում ուղեղի աշխատանքը, կարգավորում արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կակաոն ռեկորդակիր է օգտակար միկրոէլեմենտների պարունակությամբ, իսկ ցինկի պարունակության առումով չունի իրեն հավասարը։
Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 40-60 տարեկան 2500 ֆին տղամարդկանց առողջական վիճակը և հանգել են այն եզրակացության, որ վիտամին D-ի պակասը հաճախ ուղեկցվում է գլխացավով:
Օրգանիզմի կենսագործունեությունն ապահովելու համար դրան բազմաթիվ նյութեր և միկոէլեմենտներ են հարկավոր։ Դրանցից թեկուզ մեկի անբավարար քանակը կարող է անբարենպաստ փոփոխությունների հանգեցնել, որոնք արտացոլվում են մարդու թե՛ առողջության, թե՛ արտաքին տեսքի վրա։
Մրգային և բանջարեղենային հյութերը երիկամները մաքրելու ամենաարդյունավետ միջոցներից են:
Կանդիդան սունկ է, որը սովորաբար փոքր քանակով ապրում է մարդու օրգանիզմում՝ նյութափոխանակության և օգտակար նյութերի յուրացմանը նպաստելու համար։ Սակայն, երբ դրա քանակը շատ է, այն կարող է վնասել աղիների պատերը և ընկնել արյան մեջ։ Կայքը ներկայացրել է նշանները, որոնք կարող են վկայել այս սնկի քանակի ավելացման մասին։
Բանանն ամենահամեղ և օգտակար մրգերից մեկն է։ Դրանում պարունակվող վիտամիններն ու մյուս նյութերն օգնում են օրգանիզմն առողջ պահել։ Ներկայացնում ենք բանանի 10 օգտակար հատկություն։
Կաթվածն ուղեղում արյան շրջանառության խախտումն է: Կաթվածի պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ ուղեղի որևէ հատվածում արյան անբավարարությունը, թրոմբոզը, արյան, անոթների և սրտի հիվանդությունները:
Սուրբ Աթոս լեռան, կամ, ինչպես այլ կերպ անվանում են՝ Աֆոնի հոգևորականները, չեն հիվանդանում քաղցկեղով:
Մակաբույծներով վարակվածության նշանները կարող են տարբեր լինել, սկսած որովայնի գրգռվածությունից՝ մինչև ալերգիկ ռեակցիաներ։ Կարևոր է ժամանակին ճանաչել այդ նշանները և դիմել մասնագետի օգնությանը։
Այսօր կարտոֆիլը մեր սննդակարգի անբաժանելի մասին է։ Այն 32 միկրոէլեմենտ է պարունակում, ունի բուժիչ հատկություններ՝ շնորհիվ միացությունների, որոնք կենսական կարևորություն են ներկայացնում մարդու օրգանիզմի համար։
Արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորում է ինսուլինը։ Դրա ազդեցության մեխանիզմի խանգարումները հանգեցնում են տարբեր հիվանդությունների առաջացման։ Արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու գործում կարող են օգնության հասնել համեմունքները։
Երիկամները կարևոր նշանակություն ունեն առողջության համար։ Եթե դրանք վտանգի տակ են, վտանգված է ամբողջ օրգանիզմը։ Հարկավոր է տարբերել նշանները, որոնք մեզ ուղարկում է օրգանիզմը։
«Քաղցկեղը ձևավորվում է երկար ժամանակ, ու ոչ ոք չի պատկերացնում, որ քաղցկեղ ունի. ոչ ցավում է, ոչ շոշափվում, ոչ մի նշան չունի։ Երկար ժամանակ օրգանիզմում ձևավորվում է։ Քաղցկեղը կարող է ձևավորվել հինգ տարում, կարող է ձևավորվել մեկ տարում, թեպետ այնպիսի տեսակ էլ կա, որ տասն օրում կարող է կրծքի մեջ առաջանալ ու տարածվել։ Երբ շոշափելի է դառնում՝ արդեն ուշ է լինում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (ՀԱԱԿ) տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։
Մի շարք գործոններ կարող են հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման։ Այս դեպքում հարկավոր է ավելի շատ կալցիում օգտագործել։ Բանանը հարուստ է այս նյութով։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ բանան ուտել։ Եթե դա սովորություն դառնա, զարկերակային ճնշումը կարող է կարգավորվել։
Լոգանք ընդունելով՝ ազատվում ենք քրտինքից, մաշկի մեռած բջիջներից, ճարպից։ takprosto.cc կայքը գրում է, որ տեսակետ կա, որ շատ հաճախ լոգանք ընդունելը կարող է վնասել առողջությանը, քանի որ դա նկատելիորեն թուլացնում է իմունիտետը։
Կան մթերքներ, որոնք բնությունը տվել է մեզ, որպեսզի դրանք օգնեն օրգանիզմին արագ նիհարել և ավելի շատ կալորիաներ այրել:
Հնդկաձավարը շատ սննդարար է։ Դրա սննդային հիմնական բաղադրիչն ածխաջրերն են, այն հարուստ է նաև սպիտակուցով, հանքանյութերով և ամինաթթուներով։ Հնդկաձավարում պարունակվող ածխաջրերը ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն, ինչի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակի անառողջ տատանումներ չեն առաջացնում։
Հորմոնալ փոփոխությունները մեծ ազդեցություն են ունենում կնոջ առողջության վրա։ Շատ կանայք են կարծում, թե հորմոնալ փոփոխությունները սկսում են տեղի ունենալ 40-50 տարեկանից հետո։ Սակայն հորմոնալ անհավասարակշռության առաջին նշանները կարող են նկատելի դառնալ արդեն 35 տարեկանից հետո։ Դրա առաջացումը կախված է կենսակերպից և սնվելու ռեժիմից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկատվության համաձայն 2017թ. հունվարի վերջին Բրազիլիայի մի քանի նահանգներում արձանագրվել են դեղին տենդի բռնկումներ: Արձանագրված ավելի քան 410 դեպքի (կասկածելի և հաստատված) մեծ մասը եղել է մահվան ելքով: 2000 թվականից ի վեր սա Բրազիլիայում դեղին տենդով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:
Գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Սա բացատրում է, թե ինչու ենք բարձրակրունկ կոշիկներ կրում, որոնց մեծ մասն անհարմար է։ Գեղեցիկ տեսք ունենալու համար պարտադիր չէ ինքներդ ձեզ անհարմարություն, ցավ պատճառել։ Բայց կան կոշիկներ, որոնք հատկապես շատ են վնասում առողջությանը։
Թարմ լոլիկից պատրաստված հյութը հարուստ է A, C վիտամիններով։ Պարբերաբար օգտագործելով այն՝ կարող եք նվազեցնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների առաջացումը և ամրացնել իմունային համակարգը: