![](/banners/BeFunky-design.jpg)
4 գաղտնիք՝ Հոլիվուդի գլխավոր դիետոլոգից. փաստեր, որոնց մասին պարտավոր եք իմանալ
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/202cb962ac59075b964b07152d234b7024.jpg)
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես են հոլիվուդյան աստղերը պահպանում իրենց կազմվածքը տարիների ընթացքում։ Բացի նրանից, որ նրանք պարբերաբար մարզասրահ են հաճախում, գաղտնի «զենք» ունեն՝ դիետոլոգ։ Marketium.ru-ն գրում է, որ Քելլի Լևելը Հոլիվուդում հայտնի դիետոլոգ է։ Նա բազմաթիվ հայտնի հաճախորդներ ունի՝ Ջեսիկա Ալբա, Մոլի Սիմս և այլք։ Նա ոչ միայն օգնում է պահպանել գեղեցիկ կազմվածքը, այլև ամբողջությամբ փոխում է վերաբերմունքը սննդի նկատմամբ։
Վերջերս լույս է տեսել Քելլիի՝ «Սերը մարմնի հանդեպ» անվանումը ստացած գիրքը, որն ընթերցողներին օգնում է կարգավորել սննդակարգը։ Ամեն ինչ կառուցված է որոշակի սկզբունքների վրա, որոնք դիետոլոգն անվանում է «հրաշալի քառյակ»։ Հրաշալի քառյակը սպիտակուցները, ճարպերը, մանրաթելերն ու բանջարեղենն են։ Սրանք օգնում են «լռեցնել» քաղցի հորմոններին և նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը։
«Կալորիաները հաշվելու փոխարեն՝ հարկավոր է օգտագործել օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի բջիջներին»,- ասում է դիետոլոգը։ Նա խորհուրդ է տալիս առաջին անգամ սնունդ ընդունել ժամը 08։00-09։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ակտիվանալու և օգտակար հանքանյութեր ստանալու համար նա խառնում է կանաչի, հատապտուղներ, չիայի սերմեր և նշի կաթ։ Այս կոկտեյլը հագեցնում է քաղցը և էներգիա հաղորդում։
Հարկավոր է ճաշել 13։00-14։00-ն ընկած ժամանակահատվածում։ Հենց այս ընթացքում են լավ յուրացվում սպիտակուցները, ածխաջրերն ու մանրաթելերը։ Դիետոլոգն իդեալական է համարում բանջարեղենային աղցանը, ավոկադոն և սաղմոնը։
Գլխավոր հանգամանքներից մեկն ընդմիջումների առկայությունն է։ Եթե 3 անգամ ուտեք, մեծ է ռիսկը, որ ընթրիքի ընթացքում շատ սնունդ կօգտագործեք։ Ընդմիջման համար իդեալական ժամ է 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածը։ Այս ընթացքում հարկավոր է օգտագործել ընդեղեն, բանջարեղեն, կոկոսի կամ նշի կաթ։
Ընթրել հարկավոր է 18։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում։ Հրաշալի տարբերակ է թարմ բանջարեղենային աղցանն ու հնդկահավի միսը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը