Մուլտիվիտամինային շիճուկ՝ մաշկային խնդիրներից ազատվելու համար

Fithacker.ru-ն ներկայացրել է մուլտիվիտամինային շիճուկ պատրաստելու բաղադրատոմս։ Այն կօգնի կարճ ժամանակի ընթացքում մաշկը դարձնել ավելի փափուկ։ Այն բավական հեշտ է պատրաստվում և արագորեն ներծծվում է մաշկի մեջ։ Օգտակար է կնճիռների, ինչպես նաև մաշկային այլ խնդիրների դեմ պայքարում։

Բաղադրիչներ

  • կանաչ թեյ
  • կտավատի սերմեր
  • ալոէ վերայի գել
  • վարդի եթերային յուղ։

Պատրաստման եղանակը։ Մեկ բաժակ ջուրը լցրեք տարայի մեջ, ավելացրեք 2 ճաշի գդալ կտավատի սերմ, մեկ թեյի գդալ կանաչ թեյ։ Եռացրեք։ Թողեք սառչի, ավելացրեք 2 ամպուլա վիտամին E, 2 կաթիլ եթերային յուղը, մեկ ճաշի գդալ ալոէի գել, լավ խառնեք։

Խառնուրդը հարկավոր է դեմքին քսել քնելուց առաջ՝ մերսող շարժումներով։ Թողեք ամբողջ գիշեր, առավոտյան լվացեք։ Կրկնեք ամեն օր, և կարճ ժամանակ անց կնկատեք արդյունքը։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս