3 սխալ, որ բոլորս թույլ ենք տալիս ուտելու ընթացքում
Fithacker.ru-ն ներկայացրել է 3 վտանգավոր սխալ, որոնք ուտելու ընթացքում թույլ են տալիս մեզանից շատերը։
1. Մեծ քանակով ջրի օգտագործում ուտելու ընթացքում։ Իհարկե, ջուրն անփոխարինելի է օրգանիզմի համար։ Սակայն ուտելու ընթացքում թույլատրվում է խմել միայն մի քանի կում ջուր՝ մթերքին օգնելու համար շարժվել նյութափոխանակության համակարգում։ Չի թույլատրվում մեծ քանակով ջուր խմել սնվելու ընթացքում։ Արդյունքում՝ կարող են տհաճ զգացողություն, ուռածություն առաջանալ։
2. Մեծ քանակով օսլայի և սպիտակուցի համադրություն։ Սթեյք և կարտոֆիլ։ Բուրգեր և կարտոֆիլ… Սրանք տարածված համադրություններ են, որոնց օգտագործման արդյունքում՝ քնելու ցանկություն է առաջանում։ Մեծ քանակով օսլա (հաց, մակարոն, բրինձ, կարտոֆիլ) և սպիտակուց (ձուկ, հավ, տավար, ձու) օգտագործելու արդյունքում՝ կարող են առաջանալ որովայնի գրգռվածություն և թթվային ռեֆլյուկս։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ սպիտակուցներն ավելի դանդաղ են մշակման ենթարկվում, քան օսլան։
3. Սառը ջուր՝ սննդի հետ։ Այո՛, խոսքը կրկին ջրի մասին է։ Սառը ջուրը սեղմում է արյունատար անոթները, այդ պատճառով էլ խոչընդոտում է սնունդը վերամշակելու և սննդարար նյութերը յուրացնելու գործընթացին։ Սառը ջուրը նաև կոշտացնում է ճարպերը, որոնք օգտագործում եք, ինչի արդյունքում դրանց մշակումը դանդաղում է։ Բացի այդ՝ օրգանիզմը սնունդը մշակելու փոխարեն՝ սկսելու է փորձել հավասարակշռել մարմնի ջերմաստիճանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը