9 ազդանշան, որ հարկավոր է դադարել սուրճ օգտագործել. անուշադրության մի մատնեք
Սուրճ սիրում են շատերը։ Մարդկանց մեծ մասն իր առավոտը սկսում է հենց այս ըմպելիքով։ Mirkrasoty.life-ը գրում է, որ այն կարող է նաև վնասել օրգանիզմին, եթե չափից շատ օգտագործեք։
Ընդունված է համարել, որ մեծահասակների շրջանում կոֆեինի թույլատրելի քանակը 400 մգ է. դա մոտավորապես 4 բաժակ է։ Հղիները պետք է սահմանափակվեն օրական 300 մգ-ով, դեռահասների դեպքում օրական չափաբաժինը կազմում է 100 մգ, իսկ մինչև 10 տարեկան երեխաներն առհասարակ պետք է խուսափեն դրա օգտագործումից։ Կոֆեինի առավել մեծ չափաբաժինը կարող է տարբեր խնդիրների հետևանք դառնալ, ինչպես՝ զարկերակային գերճնշում, առիթմիա, արյան ճնշման խանգարումներ։
Կոֆեինի՝ ավելորդ քանակով օգտագործման մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
- նյարդային վիճակ
- անհանգստություն առանց պատճառի
- դեմքի կարմրություն
- սրտի արագացած զարկեր
- մկանային ջղաձգումներ
- գրգռվածություն
- խնդիրներ նյութափոխանակության համակարգի հետ
- ցրված միտք
- «թափթփված» խոսք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը