Բաժիններ՝

4 միջոց՝ ճյուղավորված մազերից մեկընդմիշտ ազատվելու համար

Adme.ru-ն գրում է, որ մազերի ճյուղավորումն անհանգստացնում է շատ կանանց, հատկապես նրանց, ովքեր երկար մազեր ունեն։ Սննդարար դիմակների պարբերական օգտագործումը կարող է օգնել ոչ միայն կանխարգելել մազերի ճյուղավորումը, այլև առողջացնել մազերը։

1. Ընդեղենով դիմակ. բաղադրիչներ

• 20 գրամ ընդեղեն
• 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։

Պատրաստման եղանակը

• Բլենդերով մանրացրեք ընդեղենը։
• Խառնեք ձիթապտղի յուղի հետ։

Օգտագործման եղանակը

• Դիմակը քսեք մազերի ծայրերին, թողեք 20-30 րոպե։
• Լվացեք։

2. Մեղրով և ձվով դիմակ. բաղադրիչներ

• 1 ձվի դեղնուց
• 1 թեյի գդալ մեղր
• 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ։

Պատրաստման եղանակը։ Մեղրն ու դեղնուցը խառնեք, ավելացրեք ձիթապտղի յուղը։

Օգտագործման եղանակը

• Դիմակը ողջ երկարությամբ քսեք մազերին։
• Մերսող շարժումներով քսեք մազերի արմատներին։
• Կոս արեք մազերը, մազերը փաթաթեք սրբիչով։
• 30 րոպե անց լվացեք տաք ջրով։

3. Կանաչ դիմակ. բաղադրիչներ

• 25 գրամ անգույն հինա
• 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։

Պատրաստման եղանակը

• Հինայի վրա եռացրած ջուր ավելացրեք 1։3 հարաբերակցությամբ, ավելացրեք ձիթապտղի յուղը, լավ խառնեք։
• Խառնուրդը պետք է թրմվի 15 րոպե։

Օգտագործման եղանակը

• Դիմակը քսեք մազերին ողջ երկարությամբ, թողեք 30 րոպե։
• Լվացեք ջրով՝ առանց շամպուն օգտագործելու։

4. Կեֆիրով դիմակ. բաղադրիչներ

• 100 մլ կեֆիր
• 1 ձվի դեղնուց
• 1 թեյի գդալ կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը

• Ձվի դեղնուցը խառնեք կիտրոնի հյութի և կեֆիրի հետ։
• Լավ խառնեք։

Օգտագործման եղանակը

• Դիմակն ամբողջ երկարությամբ քսեք մազերին։
• Մազերը կոս արեք, գլխարկ դրեք, գլխին սրբիչ փաթաթեք։
• 30-40 րոպե անց լվացեք շամպունով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս