
Եթե նկատում եք այս նշանները, նյութափոխանակությունը կարող է խանգարված լինել

Fithacker.ru-ն գրում է, որ շատերին է ծանոթ որովայնի փքվածությունը, քաշի ավելացումը և նյութափոխանակության խանգարման հետ կապված այլ խնդիրներ։ Կան վատ նյութափոխանակության մասին վկայող այլ նշաններ ևս, որոնք ավելի քիչ են տարածված և միանգամից նկատելի չեն։
Եթե նկատում եք դրանցից որևէ մեկը, հարկավոր է մտածել փոփոխությունների մասին։ Ահա մի քանի նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել.
• գազեր
• այրոց
• քրոնիկական տհաճ հոտ բերանից
• ուռածության զգացում
• քրտինքի սուր հոտ
• սրտխառնոց
• թույլ, հեշտ կոտրվող եղունգներ
• քրոնիկական դիարեա կամ փորկապություն
• թթու մթերք օգտագործելու անզուսպ ցանկություն
• ակնե
• երկաթի քրոնիկական անբավարարություն
• էկզեմա
• վիտամին B12-ի անբավարար քանակ։
Եթե նկատում եք թվարկված նշանները, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Նա կօգնի հասկանալ խնդրի պատճառները և լուծման տարբերակներ գտնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը