Այն աշխատում է օրգանիզմից ավելցուկները, թունավոր և անպետք նյութերը հեռացնելու համար։ Դա է պատճառը, որ շատ կարևոր է պահպանել լիմֆատիկ համակարգի առողջությունը։ Այս համակարգի գերբեռնվածության մասին վկայում են հետևյալ նշանները.
Ծնողների համար բավական դժվար է լինում երեխաների մոտ սննդային պահվածքի խնդիրները հասկանալը, քանի որ որոշ դեպքերում առողջ սնունդի նկատմամբ հետաքրքրությունն ու քաշի կորուստը կարող են կապված լինել անվտանգ պատճառների հետ։ Սակայն անորեքսիան, բուլեմիան կարող են աննկատ զարգանալ, հետևաբար՝ շատ կարևոր է հետևել երեխայի պահվածքին։
Այն կօգնի կարգավորել նյութափոխանակության համակարգի աշխատանքը և ազատվել որովայնի փքվածությունից։ Բացի այդ՝ այն դրական ազդեցություն կունենա ընդհանուր առողջական վիճակի վրա:
«Մի հիվանդի հաշվարկով՝ 3 ամսվա կուրսը հասնում է մոտ 86 հազար դոլարի, որը բերում է 100 տոկսանոց բուժման։ Հայաստանում ունենք շուրջ 2500 հիվանդ, որից 1000-ը՝ մոտավորապես 40 տոկոսը, այս ծրագրի շրջանակներում լիարժեք և վերջնական բուժում կստանան»:
«Բժշկություն գնում են նվիրյալները, բայց նվիրյալներն ընտանիք պահելու խնդիր ունեն, և այդ ուղու վրա նրանք սկսում են օտար լեզուներ սովորել, և առավել տաղանդավորները լքում են Հայաստանը։ Մենք իրենց Հայաստանում պահելու պետք ունենք։ Հենց այդ պատճառով ես ցանկանում եմ, որ բժիշկներ-հասարակություն երկխոսությունը մի փոքր ավելի դրական հունով գնա»։
Եվրոպայի 13 երկրներում գրանցվել է հեպատիտ A-ի բռնկում, արձանագրվել է հիվանդության 674 դեպք՝ կրկնակի ավելի, քան մեկ ամիս առաջ:
Չնայած բազուկը բավական շատ շաքար է պարունակում՝ այն հանգիստ կարելի է օգտագործել շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։ Այն բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, որոնք կօգնեն նկատելիորեն լավացնել առողջությունը։
Մեր ընդունած սնունդը հաճախ խանգարում է օրգանիզմի մաքրմանը։ Այս դեպքում ձեզ օգնության կհասնի այս բնական միջոցը, որը կօգնի արագ մաքրել ուղիղ աղին։ Առավելություններից մեկն այն է, որ այս միջոցը որևէ կողմնակի ազդեցություն չի ունենա օրգանիզմի վրա։
Դդմիկը կօգնի ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև դրական ազդեցություն կունենա այտուցների, փորկապության, նյութափոխանակության խանգարման դեպքում։ Ներկայացվող երկու օրերի սննդակարգը հարկավոր է հերթով կրկնել 6 օրվա ընթացքում։
Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ զսպում ենք զուգարան գնալու ցանկությունը։ Պարբերաբար այդպես վարվելու դեպքում կարող են առաջանալ անցանկալի հետևանքներ։
Վիտամին D-ն չափազանց կարևոր է օրգանիզմի կողմից բազմաթիվ գործառույթների իրականացման, մկանների, ատամների, ոսկորների առողջության համար։ Այս վիտամինի առկայությունից է կախված նաև իմունային համակարգի վիճակը։ Խնդիրն այն է, որ բավական դժվար է վիտամին D-ի անհրաժեշտ քանակը ստանալ մթերքից։
Այս ըմպելիքը կօգնի մաքրել աղիները, լավացնել նյութափոխանակությունը։ Արդյունքը հատկապես նկատելի կլինի, եթե այս ամենը համադրեք ճիշտ սննդակարգի ու ֆիզիկական վարժությունների հետ։
15 «վնասակա» մթերքներ, որոնք իրականում հսկայական օգուտ են բերում առողջությանը:
Այս ըմպելիքը կօգնի արագացնել նյութափոխանակությունն ու կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը։ Երբ վահանաձև գեղձը չի արտադրում անհրաժեշտ քանակով հորմոններ, դա հանգեցնում է վիճակի, որն անվանվում է հիպոթիրեոզ։ Այդ հորմոնները շատ կարևոր են, քանի որ կարգավորում են սրտի և ուղեղի աշխատանքը, խոլեստերինի մակարդակը, մարմնի ջերմաստիճանը։
Արքայախնձորը ոչ միայն համեղ է, այլև բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ վիտամին C, պղինձ, ֆոլաթթու։ Այն նաև բրոմելայն է պարունակում, որը կարևոր է իմունային համակարգի ամրապնդման, վնասվածքների ապաքինման և նյութափոխանակության համակարգի առողջության համար։ Արքայախնձորը մի խումբ հակաօքսիդանտներ է պարունակում։
ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ցանկացողները կարող են նշված օրերին համապատասխան փաստաթղթերով դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:
Առողջության հետ կապված ամենատարածված խնդիրներից մեկն օրգանիզմում յոդի անբավարար քանակն է։ Յոդի անբավարար քանակը հանգեցնում է մի շարք խնդիրների, քանի որ յոդը կարևոր մասնակցություն է ունենում էնդոկրին համակարգի կարգավորմանը։
Սպիտակուցները կարևոր նշանակություն ունեն սննդակարգում։ Դրանք օրգանիզմն ապահովում են էներգիայով, վերականգնում մարմինն ու հագեցածության զգացում պարգևում։ Դրանք նաև ամինաթթուներ են պարունակում, որոնք որոշիչ նշանակություն ունեն մկանների համար։ Մարդու օրգանիզմն իրեն անհրաժեշտ 20 ամինաթթուներից 11-ն է արտադրում, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար։
Ավելորդ ճարպերն այրելու տարբեր եղանակներ կան։ Դրանցից մեկն ածխաջրերը սննդակարգից բացառելն է։ Սննդակարգում ածխաջրերը բացառվում են, կամ դրանց օգտագործումը հասցվում է նվազագույնի, ինչի արդյունքում օրգանիզմը սկսում է էներգիա վերցնել ճարպերից։ Այդ դեպքում օրգանիզմն օգտագործում է ինչպես սննդի միջոցով ստացվող, այնպես էլ օրգանիզմում կուտակված ճարպերը։
Գազերի առաջացումը տհաճ խնդիր է, որը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Չնայած գազերի առաջացման բազմաթիվ պատճառներ կան՝ դրա վրա ազդող հիմնական գործոնը սնունդն է։ Հարկավոր է հասկանալ, թե որն է խնդիրը և լուծել այն։
Փորձագետների կարծիքով՝ ճանճերն ավելի քան 200 բակտերիաներ տարածողներ են։ Հարկավոր չէ մոռանալ, որ սնունդի վրա հայտնվելու դեպքում դրանք կարող են նաև վնասել առողջությանը։ Ճանճերը նստում են ամենատարբեր առարկաների վրա, և միկրոբների տարածման աղբյուրներից մեկն են։
Ջրի որոշ տեսակներ բուժիչ են, և դրանք հարկավոր է ընդունել բժշկի նշանակմամբ, և ոչ թե այն ժամանակ, երբ ցանկանում եք։ Գոյություն ունեն հանքային ջրերի մի քանի տեսակներ։
Յուրաքանչյուր մարդ բախվել է քթային արյունահոսության խնդրին։ Չնայած դեպքերի մեծամասնությունում այն հիվանդի կյանքի համար վտանգ չի ներկայացնում, հաճախակի քթային արյունահոսությունը կարող է վկայել որոշակի հիվանդությունների և պաթոլոգիաների առկայության մասին։
Սառա Գոտֆրիդը բժշկական գիտությունների դոկտոր է, էնդոկրինոլոգ։ Նա պնդում է, որ հաճախ կանանց շրջանում ավելորդ քաշի պատճառ է դառնում հորմոնալ անհավասարակշռությունը։ Շփվելով բազմաթիվ հիվանդների հետ՝ նա նկատել է բողոքների նմանությունը։
Այս ըմպելիքը մեծ քանակով հակաօքսիդանտներ և օգտակար հանքանյութեր է պարունակում, որոնք նպաստում են էնդորֆինի արտադրությանը։ Այն լավ տրամադրություն է հաղորդում, թարմություն և էներգիա։ Ըմպելիքը կարող են օգտագործել բոլոր նրանք, ովքեր մտավոր գործունեությամբ են զբաղվում և հաճախ են սթրեսի ենթարկվում։
Հարկավոր է դեն նետել բորբոսնած մթերքը։ Ձեզ կարող է թվալ, թե մթերքի միայն մի մասն է բորբոսնել, սակայն բորբոսի մեծ մասը տեսանելի չէ։ Խորհուրդ չի տրվում օգտագործել բորբոսնած հացի մի մասը, քանի որ բորբոսի բջիջները հասնում են ամբողջ մթերքին, նույնիսկ, եթե դուք չեք տեսնում դա։
Ըստ որոշ հետազոտությունների՝ եղունգները կրծելու սովորությունը կարող է վկայել էմոցիոնալ անհավասարակշռության մասին։ Փորձագետների կարծիքով՝ եղունգները կրծելն անհանգստության և հոգնածության նշան է։ Սակայն կարևոր է հասկանալ, որ դա կարող է հանգեցնել առողջության հետ կապված լուրջ խնդիրների։ Ահա 7 պատճառ՝ ինչու է հարկավոր դադարեցնել այս վնասակար սովորությունը։
Մասնագետներն արդեն երկար տարիներ փորձում են պատասխանել հարցին՝ արդյոք կրծկալով քնելը վնասակա՞ր է, թե՞ ոչ։ Որոշ մասնագետներ կարծում են, որ սա վտանգավոր սովորություն է, քանի որ խանգարում է ազատ շարժվելուն, նորմալ արյան շրջանառությանը
«Մանկական ոսկե քնի» 10 կանոնները:
Արյան մեջ տրիգլիցերիդների և շաքարի քանակը նվազեցնելու նպատակով կարող եք օգտագործել այս բնական միջոցը։ Այն պատրաստվում է ընդամենը երկու պարզ բաղադրիչից: