Բնական միջոց՝ արյան մեջ տրիգլիցերիդների և շաքարի քանակը նվազեցնելու համար
Budetezdorovy.ru-ն գրում է, որ արյան մեջ տրիգլիցերիդների և շաքարի քանակը նվազեցնելու նպատակով կարող եք օգտագործել այս բնական միջոցը։ Այն պատրաստվում է ընդամենը երկու պարզ բաղադրիչից.
• դարչին
• մեխակ։
Այս երկու բնական միջոցները կօգնեն առանց օրգանիզմի համար կողմնակի ազդեցությունների՝ նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն պատրաստելու համար հարկավոր է դարչինի 2 փայտիկ, 1 ճաշի գդալ մեխակ, 5 լիտր ջուր։
Պատրաստման եղանակը
1. Խառնեք բոլոր բաղադրիչները, սառնարանում պահեք 4-5 օր։ 5 օր անց կարող եք արդեն օգտագործել ըմպելիքը։ Օրական չափաքանակը 100 մլ է։
2. Ցանկալի է ըմպելիքն օգտագործել ամեն օր առավոտյան՝ քաղցած վիճակում։ Այս դեպքում արդյունքն ավելի արագ նկատելի կդառնա։
3. Ըմպելիքը հարկավոր է օգտագործել 10 օրվա ընթացքում, ապա 2 շաբաթով դադարեցնել ու վերսկսել։
Հիշեք, որ առողջության հետ կապված լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, ով ձեր վիճակին համապատասխան գործողություններ կառաջարկի։ Ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը