ԱՄՆ-ում ապրող էնդոկրինոլոգը պատմել է, թե ինչու չի հաջողվում ազատվել ավելորդ կիլոգրամներից
Takprosto.cc կայքը գրում է, որ Սառա Գոտֆրիդը բժշկական գիտությունների դոկտոր է, էնդոկրինոլոգ։ Նա պնդում է, որ հաճախ կանանց շրջանում ավելորդ քաշի պատճառ է դառնում հորմոնալ անհավասարակշռությունը։ Շփվելով բազմաթիվ հիվանդների հետ՝ նա նկատել է բողոքների նմանությունը։
- Ես հետևում եմ ճիշտ սննդակարգին, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում նիհարել։
- Տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է։ Ամեն ինչում մեղավոր է գենետիկան։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելը գրեթե անհնար է։
- Ես կարողացա նիհարել 2 կիլոգրամով, հետո ևս հինգ կիլոգրամ քաշ հավաքեցի։
- Դիետաները, որոնք ես փորձել եմ, ոչ մի կերպ չեն օգնել ինձ։
- Կա մթերք, որից ես պարզապես չեմ կարող հրաժարվել։
- Հավանաբար ես պետք է հաշտվեմ այս իրավիճակի հետ և ինձ ընդունեմ այնպիսին, ինչպիսին կամ։
Ձեզ ծանո՞թ է այս բողոքներից գոնե մեկը։ Եթե՝ այո, ապա նիհարել չկարողանալու պատճառներից մեկը կարող է հորմոնալ անհավասարակշռություն լինել։ Կնոջ օրգանիզմում մեծ դերակատարում ունեն հետևյալ 4 հորմանները՝ էստրոգեն, ինսուլին, կորտիզոլ և ադիպոնեկտին։ Երբ դրանց հավասարակշռությունը խախտվում է, կինը կանգնում է ավելորդ կիլոգրամներից ազատվել չկարողանալու խնդրի առաջ։
Էստրոգենի անհավասարակշռություն։ Քչերը գիտեն, որ դաշտանադադարից հետո էլ կնոջ օրգանիզմում շարունակում է արտադրվել այս հորմոնը։ Այդ պատճառով շատ կանանց դեպքում այս հորմոնի քանակը գերազանցում է թույլատրելի սահմանը։ Հորմոնի մակարդակը նվազեցնելու նպատակով էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում 0.5 կգ թարմ բանջարեղեն ուտել։
Ինսուլինի ավելորդ քանակ։ Ճարպային զանգվածի նույնիսկ մի փոքր մեծ քանակի դեպքում խախտվում է ինսուլինի մակարդակը։ Արդյունքում առաջանում են գլյուկոզայի քանակի կարգավորման խնդիրներ. արյան մեջ շաքարի մակարդակը սկսում է բարձրանալ կամ կտրուկ իջնել։ Ավելորդ կիլոգրամներն այս դեպքում միայն ավելանում են։
Կորտիզոլի ավելորդ քանակ։ Այս հորմոնն օրգանիզմի կողմից արտադրվում է սթրեսային իրավիճակների արդյունքում։ Կորտիզոլի բարձր մակարդակը հանգեցնում է մեծ քանակով մթերքի, մասնավորապես՝ շաքարի օգտագործման։ Շատերը սկսում են չարաշահել ածխաջրերը։ Որպես արդյունք՝ ճարպերը կուտակվում են որովայնի, ոտքերի հատվածում։
Ադիպոնեկտինի ավելորդ քանակ։ Այս հորմոնի ավելորդ քանակը նշանակում է, որ ժամանակն է՝ այրել ճարպերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը