Նշաններ, որոնք վկայում են յոդի անբավարար քանակի մասին
Առողջության հետ կապված ամենատարածված խնդիրներից մեկն օրգանիզմում յոդի անբավարար քանակն է։ Estet-portal.com-ը գրում է, որ յոդի անբավարար քանակը հանգեցնում է մի շարք խնդիրների, քանի որ յոդը կարևոր մասնակցություն է ունենում էնդոկրին համակարգի կարգավորմանը։ Այն մասնակցում է ճարպի մասնատմանը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հավասարակշռմանը։
Յոդը պատասխանատու է նաև վերականգնողական գործընթացների, զարկերակային ճնշման և սրտի զարկերի հաճախականության համար։ Այս ամենը նշանակում է, որ յոդն ամենակարևոր միկրոէլեմենտներից է, որի անբավարար քանակը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների։ Յոդի անբավարար քանակն արտահայտվում է մի շարք նշաններով, այդ թվում.
• մազաթափություն և փխրուն մազեր
• եղունգների շերտավորում
• քրոնիկական հոգնածություն
• քնկոտություն
• արագ հյուծվածություն
• թուլություն
• այտուցվածություն
• ռեֆլեքսների բթացում
• մարմնի ճարպային զանգվածի մեծացում
• աղեստամոքսային տրակտի գործունեության խանգարում
• միզասեռական համակարգի գործունեության խանգարում
• մրսկանություն։
Երեխաների շրջանում յոդի անբավարար քանակը կամ խնդրի առկայությունը հղիության ընթացքում կարող է նվազեցնել երեխայի ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացումը։ Յոդի անբավարար քանակի հետևանքներից մեկը վահանաձև գեղձի մեծացումն է։ Յոդի անբավարար քանակի դեպքում այն ավելի մեծ լարվածության է ենթարկվում։
Յոդի հավասարակշռությունը վերականգնելու համար կարող եք մթերք օգտագործել, որը հարուստ է այդ նյութով։ Դրանց թվում են.
• բազուկ
• կարտոֆիլ
• մաղադանոս
• ծովամթերք։
Հիշեք, որ այս մթերքը բավարար չէ յոդի բավարար քանակը վերականգնելու համար։ Հավասարակշռությունը վերականգնելու համար հարկավոր է ընդունել հատուկ միջոցներ, որոնք նշանակվում են բժշկի կողմից։ Ինքնաբուժումը հակացուցված է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը