Խմեք այս հյութն ու բուժեք վահանաձև գեղձը, սիրտը, նիհարեք
Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս ըմպելիքը կօգնի արագացնել նյութափոխանակությունն ու կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը։ Երբ վահանաձև գեղձը չի արտադրում անհրաժեշտ քանակով հորմոններ, դա հանգեցնում է վիճակի, որն անվանվում է հիպոթիրեոզ։ Այդ հորմոնները շատ կարևոր են, քանի որ կարգավորում են սրտի և ուղեղի աշխատանքը, խոլեստերինի մակարդակը, մարմնի ջերմաստիճանը։
Հիպոթիրեոզը հանգեցնում է առողջության հետ կապված մի շարք խնդիրների, այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունների, հոդացավերի, ճարպակալման ու անպտղության։ Հիպոթիրեոզի ամենատարածված նշաններից են.
• մկանային ջղաձգումներ
• փորկապություն
• քաշի ավելացում
• հոգնածություն
• հիշողության կորուստ
• մազաթափություն
• մաշկի չորություն
• գրգռվածություն
• մրսկանություն
• դեպրեսիա
• թուլություն։
Կարող եք փորձել այս բնական հյութը, որը կօգնի կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը և կնպաստի ինքնազգացողության լավացմանը։
Բաղադրիչներ
• ¼ թեյի գդալ կիտրոնի հյութ
• ¼ թեյի գդալ չոր իմբիր
• 1 բաժակ լոռամրգի հյութ
• ¼ ճաշի գդալ նարնջի հյութ
• ընկույզ
• ¼ գդալ դարչին
Պատրաստման եղանակը։ 2 բաժակ եռացրած ջրին ավելացրեք իմբիրը, դարչինը, ընկույզը։ Լավ խառնեք և թողեք 20 րոպե։ Ապա ավելացրեք լոռամրգի, նարնջի հյութը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը